Հենրիխ Մխիթարյան. «Առջևում դեռ մեկ օր կա, եղանակը կարող է փոխվել»
Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղից առաջ պատասխանել է ակումբի մամուլի ծառայության թղթակցի հարցերին:
- Հենրիխ, հետևում են մնացել թիմի միջազգային երկու հավաքն ու նախապատրաստությունը Դոնեցկում: Ինչպե՞ս ես գնահատում պատրաստականության մակարդակը Չեմպիոնների լիգայի խաղից առաջ:
- Կարող եմ ասել, որ մենք շատ լրջորեն ենք պատրաստվել այդ հավաքներից յուրաքանչյուրի ժամանակ: Ամեն ինչ կանենք` հանդիպմանը կազմ ու պատրաստ ներկայանալու և այնպես խաղալու համար, ինչպես պահանջում է գլխավոր մարզիչը:
- Խմբային փուլում «Բորուսիայի» ո՞ր խաղն է ավելի շատ հիշվում:
- Դժվար է առանձնացնել: Դրանք «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Այաքսի» հետ հանդիպումներն են: «Բորուսիան», ինչպես մենք, բարդ խմբում էր հայտնվել: Այն, թե ինչպես իրենց դրսևորեցին դորտմունդցիներն այդ խաղերում, խոսում է այն մասին, որ գերմանական թիմում բարձր մակարդակով է կազմակերպված խաղային կարգապահությունը, հավաքագրվել են ուժեղ ֆուտբոլիստներ, և կատարելագործվել է թիմային խաղը:
- Այն, որ «Բորուսիան» ձմեռային ընդմիջումից հետո հասցրել է մի քանի հանդիպում անցկացնել ազգային առաջնությունում, առավելությո՞ւն է:
- Այո, նրանք առաջնության շրջանակներում պաշտոնական խաղեր են անցկացրել, իսկ մենք մասնակցել ենք միայն ընկերական խաղերի: Այդուհանդերձ, կարծում եմ, որ տարբերությունը մեծ չէ:
- Հիմա փետրվարն է, իսկ եղանակն այնքան էլ ձմեռային չէ: Մեծ հաշվով` դա ո՞ւմ համար է ավելի օգտակար:
- Առջևում դեռ մեկ օր կա, եղանակը կարող է փոխվել (ժպտում է): Մեր թիմի կազմում բրազիլացիները մեծ թիվ են կազմում, բայց ոչ մեկի համար այս ձմեռն առաջինը չէ Ուկրաինայում: Այնպես որ, բոլորն էլ հարմարվել են և պատրաստ կլինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան