Սպասվում է առավել մեծ սկանդալ, քան Հայրիկյանի դեմ մահափորձն էր
«Հրապարակը» գրում է. «Երեկ ողջ օրը լուրեր էին շրջում, թե Պարույր Հայրիկյանի մահափորձի գործի քննությունն ընդհուպ մոտեցել է էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին: Օրվա ավարտին այդ մասին հայտարարեց նաև ինքը՝ թեկնածուն, ասելով, որ ընտրությունների հաջորդող օրերին իրեն ձերբակալելու են: Սա, իհարկե, ոչ պակաս սկանդալ է, քան բուն մահափորձը: Հուսանք, որ նման ծանր մեղադրանք առաջ քաշելու համար իրավապահներն անառարկելի ապացույցներ կներկայացնեն: Այնպես որ, հանրության մոտ դույզն-ինչ կասկած չմնաց այս մեղադրանքի հիմնավորվածության կապակցությամբ»: