«Ինտերը» տուգանվել է Բալոտելլիի մասին երգի համար
Իտալական «Ինտերը» «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլիի մասին ռասիստական երգերի համար, որոնք հնչեցվել են երկրպագուների կողմից «Կիևոյի» հետ տնային խաղի ժամանակ, տուգանվել է 15 հազար եվրոյով: Հիշեցնենք, որ «A» սերիայի 24-րդ տուրի շրջանակներում կայացած «Ինտեր»-«Կիևո» հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով:
«Ես շատ եմ ցավում: Հույս ունեմ, որ դերբիում դա տեղի չի ունենա»,- ակումբի նախագահ Մասիմո Մորատտին այսպես է մեկնաբանել իր ակումբի վրա դրված տուգանքի փաստը:
Հիշեցնենք, որ միլանյան դերբին` «Ինտեր»-«Միլան» խաղը, կկայանա փետրվարի 24-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում