ԲՀԿ արմատական թևը դեմ է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն
«Իրատես de facto»-ն «Ասում են…» խորագրի ներքո գրել է. «ԲՀԿ արմատական թևում խիստ անհանգստացած են, որ հնարավոր է ընտրություններից հետո ԲՀԿ-ն կրկին կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, ուստի ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա: Զուգահեռ քայլերից մեկն էլ, ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, օրերս Վահե Հովհաննիսյանի ներկայացրած կուսակցության բարեփոխման ծրագիրն է, որով փորձ է արվում բյուրեղացնել «Բարգավաճը»` այնտեղից մաքրելով նրանց, ովքեր այս պահին ահավոր մեծ ջանք ու ռեսուրսներ ներդնելով, տեղերում պաշտպանում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ԲՀԿ-ում կարծում են, որ առանց այն էլ կազմալուծման եզրին կանգնած կուսակցության համար այդ բարեփոխումները կլինեն վերջին «ակորդը»»։