Պատգամավորն ու թաղապետը ԲՀԿ-ականներին հորդորել են քվեարկել գործող նախագահի օգտին
«Ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ, ՀՀԿ-ական Դավիթ Օհանյանը համայնքի ԲՀԿ-ականներին հորդորել են քվեարկել ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին:
Թերթի տեղեկություններով` երեկ Աշոտ Ավետիսյանին` ԲՀԿ-ական «Բանգլադեշցի Համոյին» պատկանող «Նեպտուն» ռեստորանային համալիրում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանը հանդիպել են համայնքի ԲՀԿ-ական բնակիչների հետ:
«Ժամանակ»-ի աղբյուրի փոխանցմամբ` հանդիպման օրակարգում եղել են գալիք նախագահական ընտրությունները: Պատգամավորն ու թաղապետը ԲՀԿ-ականներին հորդորել են սեփական թեկնածու չունենալու պատճառով քվեարկել գործող նախագահի օգտին: