Ստեփան Դեմիրճյանը չի ցանկանում լուծարել ՀԺԿ-ն
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին, 7 օր անց` կիրակի օրը, կրկին հանդիպել են: Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նրանք կրկին քննարկել են ՀԱԿ-ը կուսակցության վերածելու հարցը, ինչը որևէ կերպ ընդունելի չէ Դեմիրճյանի կողմից: Վերջինս ասել է, որ չի ցանկանում կուսակցությունը լուծարել, իսկ Տեր-Պետրոսյանն էլ բացատրել է, որ պետք չէ հրաժարվել ՀԺԿ-ից, պարզապես կարելի է համագործակցել նորաստեղծ ՀԱԿ-ի հետ, որը կփրկվի միայն կուսակցություն դառնալու ճանապարհով. անկուսակցական անհատները կմիավորեն: Լուրը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ, որն ասել է, թե ինքը տեղյակ չէ նշված հանդիպումից. «Իսկ մյուս հարցի հետ կապված` ՀԺԿ-ն արդեն իր տեսակետը հայտնել է»: