Նարե, Դավիթ, Նարեկ… Ամենապահանջված անուններն են
Նորածիններին առավել հաճախ տրվող անունների ցուցակը գլխավորողները մի քանի տարի շարունակ նույնն են: 2012-ին ծնված 19 618 աղջիկներից 945-ին անվանել են Նարե, 868-ին` Միլենա: Տասնյակում են Մարի, Մանե, Անահիտ, Էլեն Մարիամ, Աննա, Մարիա անունները:
99-ական աղջկա անվանակոչել են Սեդա, Նարինե, Նելի, 98-ական աղջկա` Սառա, Աստղիկ, Մոնիկա: Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած աղյուսակը եզրափակում է «Արմինեն». Մեկ տարում 97 աղջկա համար ծնողները նախընտրել են այս անունը:
22 715 տղաներից 1283-ին անվանակոչել են Դավիթ, հետո Նարեկն է` 1129 ցուցանիշով: Առաջին տասնյակում են նաև Գոռ, Հայկ, Էրիկ, Ալեքս, Տիգրան, Արման, Սամվել, Ալեն անունները: Աղյուսակը եզրափակում են Ռաֆայել, Սերգեյ, Ալբերտ, Ավետ անունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում