Ռալֆ Յիրիկյան. Հատուկ ուշադրության կենտրոնում է դասական երաժշտությունը
ՀՀ Մշակույթի նախարարությունում կազմակերպված մամլո ասուլիսում, նախարար Հասմիկ Պողոսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել են 2012թ-ին համատեղ իրականացրած և համագործակցության շրջանակներում` 2013թ-ին նախատեսվող մշակութային ծրագրերը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, մշակույթին աջակցությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ պատասխանատվության մաս է կազմել ընկերության գործունեության առաջին իսկ օրվանից: Ընդհանուր առմամբ, ընկերությունը մշակութային նախագծերի իրականացման համար հատկացրել է շուրջ 6,5 միլիարդ դրամ, որից 952,8 միլիոնը՝ 2012թ.-ին: Իսկ 2013-ին ամենատարբեր ծրագրերի իրականացման համար հատկացվելու է 1,204 միլիարդ ՀՀ դրամ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային է ազգային ինքնության պահպանումը և զարգացումը: Ընկերությունը հաստատակամ է սերունդներին այդ տրամաբանությամբ առաջնորդելու` ամբողջ հայության կողմից Հայաստանը որպես տուն ընկալելու, հայրենիքի հանդեպ սերը պահպանելու և ներշնչանքի աղբյուր դարձնելու հարցում:
Ընկերության աջակցությունը մշակույթի ոլորտին չի սահմանափակվում ազգային մշակույթի առաջխաղացմանը նպաստելով: Ընկերությունը համոզված է, որ մշակույթն առավել հզոր և հարուստ է այլ մշակույթների հետ շփման արդյունքում: Ազգայինի առանձնահատկության պահպանումը, սակայն, կարևոր է մեր ինքնության և դարերից եկող մշակութային գանձերը պահպանելու տեսանկյունից: Այս ոլորտին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը նաև մշակութային երկխոսությանը նպաստելու և գալիք սերունդներին
կրթելու նպատակ ունի: Ինքնատիպ և նշանակալի ցանկացած մշակութային իրադարձություն նոր որակ է հաղորդում մեր հասարակության կյանքին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերն առանձնանում են ոլորտների և ոճերի բազմազանությամբ. աջակցություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին`թանգարանային և ցուցադրական փաստաթղթերի ձեռքբերման հարցում, «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացման բեմադրման հովանավորություն և այլն:
Հատուկ ուշադրության կենտրոնում է դասական երաժշտությունը: Ընկերությունը ֆինասական աջակցություն է ցուցաբերել Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ «I Solisti Veneti»-ի համերգի կազմակերպմանը, հովանավորել է «Ազգային պատկերասրահ» դասական երաժշտության, Գյումրիի «Վերածնունդ» և «Վերադարձի» երաժշտական փառատոները:
Աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին, Հայաստանի երիտասարդական նվագախմբին, Կոմիտասի անվան լարային քառյակին, «Բարեկամություն» անսամբլին, Պետական ակադեմիական երգչախմբին, ինչպես նաև
անհատ ստեղծագործողներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև հովանավորում է «Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդ» անթոլոգիայի ստեղծման աշխատանքները:
Որպես կորպորոտիվ պատասխանատու քաղաքացի, ընկերությունը աջակցել է նաև կինոարվեստին՝ նպաստելով դրա պահպանմանն ու հայ հանդիսատեսին հասանելիությանը: Այս տարի տասնամյա գործունեությունը նշող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիանալի հնարավորություն է` ևս մեկ անգամ Հայաստանը աշխարհին, իսկ աշխարհը՝ Հայաստանին ներկայացնելու համար: Ընկերությունն արդեն ութերորդ անգամ է ստանձնել փառատոնի հովանավորությունը:
«Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի շրջանակներում հովանավորվել է«Via Libri» ծրագիրը: Ընթերցանության տարածմանն ուղված նախագծերի աջակցությունը նպատակ ունի, դպրոցներում ամրապնդելու ընթերցանության մշակույթը, նպաստելու մշակութային, սոցիալական և տնտեսական զարգացմանն առավել պատրաստ երիտասարդության ձևավորմանը:
Ըստ աղբյուրի, 2013-ին մշակույթի նախարարությունը շարունակելու է հանդես գալ հետաքրքիր նախաձեռնություններով. բազմաթիվ են երաժշտական, թատերական նախագծերն ու երիտասարդության համար նախատեսված պրեմիերաները և փառատոնները:
Ծրագրային նման բազմազանությունը կարող է կյանքի կոչվել միայն կորպորատիվ գործընկերների աջակցությամբ: Գործընկերներ, որոնց մղումն ազնիվ է. աջակցել ոչ միայն հայ ժողովրդի մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, այլև`Հայաստանում համաշխարհային հարուստ մշակութային ժառանգության ներկայացման գործին: Մշակույթի նախարարությունը գնահատում է աշխարհին հայկական մշակույթի ներկայացմանն ուղղված՝ Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի հետ երկարաժամկետ և կայացած համագործակցությունը
Հասարակության պատմության հիմքում իր արվեստն ու մշակույթն են: Այս ճշմարտությունն ընդունելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապացուցել է ժամանակակից հայ մշակույթի բարեկամ լինելու իր վճռականությունն ու աջակցել` իր բարձր դիրքերը պահպանելուն ուղղված` մշակույթի ոլորտի ջանքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները