Քաղաքական 18:08 13/02/2013

Գ. Քեռյան. ՀԱԿ կուսակցության ստեղծումը նշանակում է ՀՀՇ-ի փլուզում

 «ՀԱԿ-ի ներսում ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել ճգնաժամային: Եվ բնականաբար, եթե կա ճգնաժամ, պետք է լինեն նաև ելքեր դրանից դուրս գալու համար: ՀԱԿ-ի վերածումը միաձույլ կուսակցության կարելի է որակել ճգնաժամից դուրս գալու որոշակի գործընթաց, մի գործընթաց, որը ինչ-որ ձևով ՀԱԿ-ին կպահի քաղաքական դաշտում ջրի երեսին»,- Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ դաշինքը կուսակցության վերածելու նախաձեռնությանը, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ, երբ քաղաքական ուժը 2008թ.-ին հավակնել է լինել երկրորդը ընտրություններում, իսկ 2012թ.-ից ունի ներկայություն Ազգային ժողովում, սակայն հրաժարվում է մասնակցել այս նախագահական ընտրություններին, նշանակում է, որ ՀԱԿ-ի ներսում կա որոշակի ճգնաժամ:

«Այդ ճգնաժամը կարող է կապված լինել նրա հետ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ հրաժարվեց առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, որ ՀԱԿ-ի առանցքային առաջնորդներից մեկը՝ Հրանտ Բագրատյանը, ամեն դեպքում չենթարկվեց դաշինքի որոշմանը և առաջադրվեց՝ ունենալով իր կողմնակիցները, ինչպես նաև դա կապված է այն հանգամանքի հետ, որ ՀԱԿ դաշինքի մեջ մտնող քաղաքական ուժերի մի որոշակի հատված իր անհամաձայնությունն է հայտնում ներկայումս վարվող քաղաքական գծին»,- նշեց Գ. Քեռյանը:

Նա կարծիք հայտնեց, որ այս էտապում ՀԱԿ-ի վերածումը կուսակցության դժվար թե արդարացվի իր դրական քաղաքական հետևանքների իմաստով, քանի որ արդեն իսկ գոյություն ունի մի կուսակցություն՝ ՀՀՇ-ն, որը 1990-1998թթ.-ին եղել է իշխող կուսակցություն, լավ թե վատ թողել է իր քաղաքական հետքը Երրորդ Հանրապետության պատմության մեջ և փաստացի այդ կուսակցությունը, որի առաջնորդն է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, կայուն գործում է: Հետևաբար, քաղաքագետի կարծիքով, ավելի ճիշտ կլիներ նոր կուսակցություն ստեղծելու փոխարեն ամրապնդել արդեն գոյություն ունեցողը:

«Եթե կար դաշինքում անհամաձայնություն մյուս քաղաքական ուժերի հետ, ճիշտը ոչ թե ՀԱԿ-ը կուսակցություն վերածելն էր, այլ ՀՀՇ-ի՝ ՀԱԿ-ի դաշինքից դուրս գալը և որպես քաղաքական կուսակցություն ու առանձին քաղաքական միավոր ամրապնդելը: Այս պարագայում, ՀԱԿ կուսակցության ստեղծումը առաջին հերթին նշանակում է փլուզել այն քաղաքական ուժը, որը լուրջ դերակատարություն է ունեցել Երրորդ Հանրապետության պատմության մեջ, և մյուս կողմից վանել դաշինքի մյուս կուսակցություններին»,- նկատեց նա:

Քաղագետի համոզմամբ, նման քաղաքական գործընթաց սկսելը այնքան էլ արդարացված չէ քաղաքականության մեջ արմատական պահերին, համապետական կարևորագույն ընտրությունների գործընթացում, և այս ընտրություններում քաղաքական մասնակցություն ապահովելու փոխարեն նման գործընթաց սկսելը չի կարող նպաստել ՀԱԿ-ի իմիջի բարձրացմանը:

«Եթե դա լիներ ընտրություններից հետո, երբ միջկուսակցական քննարկումների արդյունքում վերաձևավորեին իրենց քաղաքական ուղեգիծը, վերաիմաստավորեին, թե ինչու չմասնակցեցին ընտրություններին կամ Հրանտ Բագրատյանի մասնակցության արդյունքները ամփոփեին, և նոր միայն նման որոշում կայացնեին, հասկանալի կլիներ, որ փորձում են կատարել հաջորդ քայլը և պատրաստվել հաջորդ ընտրություններին: Սակայն այս շրջանում նման գործընթացը թողնում է այնպիսի տպավորություն, որ դա ոչ թե ներքևից ՀԱԿ անդամների և դաշինքի մեջ մտնող կուսակցությունների ցանկությունն է, այլ ՀԱԿ վերնախավի մի քանի անձերի միջև կայացած համաձայնություն է»,- ասաց Գ. Քեռյանը:

Անդրադառնալով հարցին, թե ՀԱԿ կուսակցության ստեղծումից հետո ԱԺ-ում ՀԱԿ խմբակցությունը փաստացի և իրավաբանորեն ո՞ւմ է ներկայացնելու՝ դաշինքի՞ն, թե՞ կուսակցությանը, քաղաքագետը պատասխանեց, որ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավորները ընտրվել են որպես դաշինքի պատգամավորներ:

«ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել և արդեն ֆիքսվել է այդ պատգամավորական խմբակցությունը որպես ՀԱԿ դաշինք: Դրանից դուրս քաղաքական դաշտում լինելու է ՀԱԿ կուսակցություն, որը ներկայացուցչություն չունի Ազգային ժողովում: Հնարավոր չէ, որ ՀԱԿ դաշինքի խմբակցությունը դառնա ՀԱԿ կուսակցության խմբակցություն, օրենքը թույլ չի տալիս: Ուրիշ բան, որ ՀԱԿ կուսակցությունը մտնի ՀԱԿ դաշինքի մեջ: Հակառակ դեպքում, նոր կուսակցությունը չի կարող հավակնել ՀԱԿ խմբակցության, այսպես ասած, սեփականաշնորհմանը»,-եզրափակեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}