Կկատարվի նորապսակների օրհնության արարողություն
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տյառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր:
Մայր աթոռից հայտնում են, որ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության արարողություն:
Այսօր ժամը 17.00-ին, Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի Տյառնընդառաջի ժողովրդական տոնախմբություն. երեկոյան նախատոնակ ժամերգությունից հետու եկեղեցու բակում խարույկ կվառվի, ուրախ երգ ու պար կլինի, իսկ նորապսակները կստանան սիմվոլիկ հուշանվերներ և բացիկներ, 250 նորապսակ զույգերի մասնակցությամբ կկատարվի Տյառնընդառաջի տոնախմբություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները