Ինչու են Հայրիկյանին տարել հենց «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց
«Հրապարակը» գրում է. «Ըստ որոշ աղբյուրների` Հայրիկյանի դեմ մահափորձից անմիջապես հետո դեպքի վայր ժամանած շտապօգնությունը նախ դիմել է 1-ին հիվանդանոցին` առանց տեղեկացնելու, թե ում մասին է խոսքը, ասել, որ հրազենով վիրավոր են բերում, սակայն պատասխանել են, որ տեղ չունեն, Հայրիկյանին տարել են «Գրիգոր Լուսավորիչ»:
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը թերթի հետ զրույցում ասել է, որ նման դեպքերում հրազենով վիրավորվածին պետք է տանել այնպիսի հիվանդանոց, որը բազմապրոֆիլ է և կարող է բազմակողմանի հետազոտություն ու բուժում իրականացնել. այդպիսիք Երևանում «Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի» և «Արմենիա» հիվանդանոցներն են: 1-ին, 2-րդ և 3-րդ հիվանդանոցները, որոնք տարածքի առումով մոտ են, չունեն այն տեխնիկական հագեցվածությունը, կրծքային վիրաբուժության բաժանմունքները, որ կան վերը նշված հիվանդանոցներում: Բացի այդ` մյուս հիվանդանոցները, ի տարբերություն վերը նշվածների, սահմանափակ թվով հիվանդներ կարող են ընդունել: