ՀՅԴ-ն կկողմնորոշվի հինգշաբթի
«Ժամանակ»-ը գրում է, որ ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի օրը կհայտարարի նախագահական ընտրությունների հետ կապված իր վերջնական որոշումը: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը թերթի հետ զրույցում տեղեկացրել է, թե խոստացված ժամկետում իրենց ընտրողներին ու համակիրներին ուղղված հայտարարության կոչը կհրապարակվի: Թերթը հիշեցնում է, որ նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն որևէ թեկնածուի չի սատարում: Նաև հայտարարել էր, թե կհետևի նախագահական ընտրությունների քարոզարշավին, թեկնածուների ծրագրերին, որից հետո նոր կհայտարարի` իր ընտրողներին կուղղորդի՞ ընտրել որևէ մեկին, թե՞ այլ տարբերակ կընտրի: ՀՅԴ-ն նաև չէր բացառել ընտրություններին ընդհանրապես չմասնակցելու տարբերակը, և ինչպես «Ժամանակ»-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էր ասել` նաև այն, որ իրենց համակիրներին կոչ կանեն քվեաթերթիկի վրա գրել «Բոլորին դեմ եմ» արտահայտությունը, որ այն դառնա անվավեր: Թե այս տարբերակներից ո՞րն է ընտրելու ՀՅԴ-ն` Ա. Համբարձումյանը չցանկացավ մանրամասնել: «Երբ մեր հայտարարությունը կհրապարակվի, պարզ կդառնա, թե մեր մոտեցումը որն է»,-ասել է նա: