Չի բացառվում` հանցագործ հարևաններ ունենալու էպոսագետի մեղքին գումարվի փողերի լվացման մեղադրանք
«Ժողովուրդը» գրում է. «Սև ամպեր են կուտակվել ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ կամ ճարտարապետ-շինարար Վարդան Սեդրակյանի գլխին: Սոցիալապես ընդգծված համեստ ապրելակերպից նրա անցումը դեպի շքեղ կյանք` մի քանի թանկարժեք ավտոմեքենաներով չէր կարող վրիպել իրավապահների ուշադրությունից: Պարույր Հայրիկյանի կրակոցների գործով Սեդրակյանի հարևաններին ձերբակալելուց հետո, բնականաբար, ԱԱԾ հարցաքննության կկանչվի նաև էպոսագետը: Բայց գուցե ընտրություններից հետո: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ իրավապահներին առավել շատ հետաքրքրում են նախագահի թեկնածուի ունեցվածքի աղբյուրները, որի համար կպահանջվի անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել: Չի բացառվում` հանցագործ հարևաններ ունենալու էպոսագետի մեղքին գումարվի նաև փողերի լվացման մեղադրանք: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է»: