«Մեր քաղաքի» ներկայացուցիչը համոզված է, որ իրենք արդյունքի հասել են
Այսօր «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում` «ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ` հասարակությանը հուզող բանակի, բնապահպանական և քաղաքաշինական խնդիրների լուծումները նախագահի թեկնածուների ծրագրերում» թեմայով:
Քննարկմանը մասնակցել են Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Թրանսփարենսի ինթերնեշընըլ» կազմակերպության փոխնախագահ Սոնա Այվազյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը, «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Վարդան Գերավետյանը և Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով քաղաքաշինության խնդիրներին` Վ. Գերավետյանն ասաց. «ԱՕԿՍ-ի մի մասը քանդվեց, և ամենակարևորն այն է, որ մշակույթի նախարարությունը ոչինչ չի անում: Մինչև քանդելը ես ահազանգել եմ: Զանգել եմ ոստիկանություն: Բայց այդ խնդիրները պետք է լուծի մշակույթի նախարարությունը»:
Նա նշեց, որ վերջին շրջանի քաղաքացիական նախաձեռնությունների ամենակարևոր ձեռքբերումը եղել է Մաշտոցի պուրակի կրպակների խնդրի լուծումը:
«Եթե գլոբալ վերցնենք, միգուցե մեր հաջողությունները շատ մեծ չեն, բայց խնդիրը նրանում է, որ հաջողությունների հասել ենք: Շուկայի խնդրում, եթե մենք չլինեինք, մեր ակտիվությունը չլիներ, բոլոր կամարները քանդված կլինեին»,- հավելեց նա:
Իր հերթին, անդրադառնալով զինված ուժերի հետ կապված խնդիրներին, Ա. Սաքունցը նշեց. «Մեր խնդիրն է, որ զինված ուժերում պաշտպանվեն մարդու իրավունքները, մենք չունենանք մահվան դեպքեր, չունենանք կանոնադրական հարաբերությունների խախտումներ և հաղթահարվի կոռուպցիան զինված ուժերում»:
Նա իր մտահոգությունը հայտնեց առ այն, որ բանակում չկա անկախ կառույց, որը կկարողանար զինծառայողների ու սպաների բողոքների, դիմումների և խնդիրների «պաշաճ քննույթուն իրականացնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները