Թուրք պատգամավորը Սամաթիայի դեպքերի վերաբերյալ դիմում է ներկայացրել մեջլիս
Ըստ թուրքական «T24» լրատվականի` Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Լևենթ Գյոքը դիմել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) Մարդու իրավունքների հանձնաժողով: Նա պահանջել է աշխատանքային խումբ ստեղծել, որը կուսումնասիրի Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայերի վրա կատարված հարձակումները և դրանք կանխելու համար կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ:
«Այս հարձակումների հետևանքով հայազգի մեր 5 հայրենակիցներից 2-ը մահացել են իսկ 3-ը` վիրավորվել: Դրանք պատճառ են դարձել վախի ու անհանգստության մթնոլորտի ձևավորման և սպառնալիքի տակ են դրել խաղաղ ու առողջ միջավայրում համատեղ գոյակցության ավանդույթը»,- ասվում է Գյոքի դիմումում:
Թուրք պատգամավորն իր դիմումում նաև նշել է, որ հնարավոր է այս հանցագործությունները կրոնական և ազգային հողի վրա են կատարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում