Վահան Բաբայանն արդեն կողմնորոշվել է Էթիկայի հանձնաժողովում Միքայել Մելքումյանի հարցով քվեարկության համար
Փետրվարի 21-ին Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովում քննարկվելու է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի վերաբերյալ «Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ի ներկայացրած դիմումը:
Ավելի վաղ Panorama.am-ը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ պարոն Մելքումյանը լրագրողի հարցին, թե ունի՞ սեփականություն, բացասական պատասխան էր տվել: Սակայն լրագրողի հետաքննության արդյունքում պարզվել էր, որ պատգամավորը բազմաթիվ սեփականությունների տեր է և ունի բիզնես: Այդ հրապարակումից հետո «Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ն նամակ էր հղել ԱԺ Էթիկայի հանձնաժողովին` խնդրելով քննության առնել Միքայել Մելքումյանի աղմկահարույց հոլովակում բացահայտված փաստերը:
«Շարքային մահկանացուի համար ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանել է պատիժ 188-րդ հոդվածով` ապօրինի ձեռնարկատիրություն։ Կարծում ենք, որ այն կիրառելի է նաև պատգամավորի նկատմամբ։ Եթե պարոն Մելքումյանը պնդում է, որ տարածքները իրենը չեն, ինքը ձեռնարկատիրությամբ չի զբաղվում, և խարդախ էլ չի, ապա, դատելով իր բացատրություններից, զբաղվում է մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, օրինակ, բրոքերությամբ, որը ծառայությունների մատուցման ինքնուրույն գործունեության տեսակ է և կոչվում է ռիելտորական գործունեություն։
Երկու պարագայում էլ գործ ունենք նույն` ձեռնարկատիրությամբ զբաղվելու ինստիտուտի հետ, իսկ մյուս դեպքում՝ առնվազն խարդախության փորձի։ Բոլոր դեպքերում էլ, կամ գոնե առաջին երկուսում ակնհայտ է դառնում, որ բացահայտորեն խախտված է ՀՀ Սահմանադրության 65 հոդվածի պահանջները, իսկ խարդախության պարագայում քրեական օրենսգրքի»,-ասված էր նամակում:
ԱԺ 5-րդ գումարման գարնանային նստաշրջանից Էթիկայի հանձնաժողովի նոր կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արդեն կողմնորոշվել ու դեմ է քվեարկելու այդ հարցին: «Ես, որպես հանձնաժողովի անդամ, կարծում եմ, որ պարոն Մելքումյանը չի խախտել էթիկայի նորմը», -ասաց Բաբայանը:
Նա տեղեկացրեց, որ Միքայել Մելքումյանը ներկայացել է հանձնաժողով, տվել է պարզաբանումներ, որոնցից ինքը հասկացել է, որ որևէ օրենքի խախտում չի կատարվել: «Պարզ երևում է, որ դիմումատուն, որ գրել է թե տեղի է ունեցել Սահմանադրության 65 հոդվածի խախտում և այլն, չի համապատասխանում իրականությանը: Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում և այդպես էլ կքվեարկեմ»,- հավելեց Վահան Բաբայանը:
Պատգամավորը ԲՈւՀ-ը դարձրել է «կլիենտների» հետ հանդիպման վայր (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են