ՀԱԿ մաս կազմող գրեթե բոլոր կուսակցությունները բոյկոտել են երեկվա նիստը
«Հրապարակը» գրում է, որ երեկ ՀԱԿ հերթական քաղխորհրդի նիստը չի կայացել: Չնայած ՀԱԿ-ը նիստի վերաբերյալ հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, թե նիստում քննարկվել են ՀԱԿ կուսակցության ստեղծման կոնտեքստում ՀԱԿ դաշինքի գործունեության հետ կապված հարցեր: Սակայն երեկ թերթը տեղեկացել է, որ ՀԱԿ մաս կազմող գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները չեն գնացել նիստին, և քվորում հնարավոր չի եղել ապահովել: Ըստ ՀԱԿ կանոնակարգի, քվորում ապահովելու համար նիստին պետք է մասնակցի առնվազն ութ անդամ, այսինքն` 14 կուսակցությունների առնվազն կեսի ներկայացուցիչները, պլյուս` նախագահը կամ նրա ներկայացուցիչը: Եվ քանի որ ՀԱԿ-ը կուսակցականացնելու գաղափարին մաս կազմող կուսակցություններից ընդամենը 3-ն էին կողմ արտահայտվել, ուստի բնական է նաև երեկվա նիստի բոյկոտը: