Դաշնակցական համայնքապետ. «…Էս անգամ ուզում ենք ընդդիմադիր չլինել»
Արագածոտնի մարզի Ուշի համայնքի դաշնակցական ղեկավար Հոմբերտ Աթայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախագահի առաջադրված թեկնածուներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանն են այցելել իրենց գյուղ, իսկ Սերժ Սարգսյանը դեռ չի եկել: «Բայց դե ընտրություններն եղել- պրծելա, այ ցավդ տանեմ, թեկնածուները խաբար չեն: Ես 22 տարվա ընդդիմադիր եմ եղել: Դաշնակցական եմ ու ընտրելու եմ Սերժ Սարգսյանին… Մեզ մոտ միշտ ընդդիմադիր են եղել, բայց էս անգամ ուզում ենք փորձենք ընդդիմադիր չլինել»,-ասել է համայնքի ղեկավարը:
Թերթը հիշեցնում է, որ ՀՅԴ-ն որոշել է ոչ միայն չառաջադրել նախագահի թեկնածու, այլև չսատարել որևէ մեկին, հատկապես իշխանության ներկայացուցիչ Ս. Սարգսյանին: Բայց, փաստորեն, Հայաստանի ամենակարգապահ կուսակցություններից մեկը համարվող ՀՅԴ-ում անգամ ոչ բոլոր որոշումներն են ենթակա պարտադիր կատարման: