Սպորտ 17:25 14/02/2013

Լևոն Ջուլֆալակյան. «Երկսեռ մարդիկ դեմ են տղամարդկային մարզաձևերի զարգացմանը»

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն երեքշաբթի Լոզանում կայացած նիստի ընթացքում առաջարկել է հանել ըմբշամարտ մարզաձևը 2020 թ. ամառային Օլիմպիական խաղերի ծրագրից: Նիստի ընթացքում ՄՕԿ–ի գործող կոմիտեի անդամները քննարկել են այն զեկույցը, որուն ավելի քան 30 չափանիշների հիման վրա գնահատական էր տրվում սպորտի 26 տեսակից յուրաքանչյուրին, որոնք այժմ ներկայացված են ամառային Խաղերի ծրագրում։

Ինչպես գիտեք, ռուս մարզական պաշտոնյաները` նախարար Վիտալի Մուտկոյի գլխավորությամբ, արդեն հայտնել են, որ իրենք ցնցված են ՄՕԿ-ի գործող կոմիտեի այդքան անհեթեթ առաջարկից։ Այս նորությունը մեծ աղմուկ է բարձրացրել նաև Հայաստանում, քանզի ըմբշամարտում մենք միշտ էլ բարձր արդյունքներ ենք ունեցել, իսկ այս տարվա լոնդոնյան օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականի արծաթե մեդալը նույնպես այս մարզաձևից էր:

Այս առիթով այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի մամլո ասուլիսը։

Ջուլֆալակյանը նշեց, որ ինքը նույնպես տհաճությամբ է ընդունել այս նորությունը, որի իրականություն դառնալու մասին անգամ չի էլ ցանկանում մտածել, թեև ստիպված է, քանի որ հիմա, ամեն ինչից առավել, պետք է համախմբվել ու կոնկրետ քայլեր ձեռնարկել, ինչն էլ և պատրաստվում են անել:

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին, ում շրջանում այս նորությունը մեծ արձագանք ստացավ: Զգում էի, որ սրտի ցավով են զանգահարում և հարցնում, թե ինչ է կատարվում: Ես նույնպես մեծ տհաճությամբ ընդունեցի այս նորությունը: Ինչ-որ մեկը ցանկանում է քանդել երկար տարիների արդյունքում ստեղծվածը և հանդես է եկել նման առաջարկությամբ: Ցանկացած բնագավառում կարող են լինել մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն և աշխատում են միայն վատ բանի համար: Սա այդ դեպքն է: Բոլորս էլ գիտենք, որ օլիմպիական խաղերի պատմության հիմքում ընկած է ըմբշամարտ մարզաձևը: Այն ի սկզբանե եղել է օլիմպիական մարզաձև, և հիմա հանդես են գալիս նման անհեթեթ առաջարկներով: Նույնն է, թե շենք կառուցես, իսկ հետո հանես հիմնական սյուներից մեկը: Ի՞նչ կլինի այդ դեպքում: Իհարկե, հետզհետե շենքը կքանդվի: Նշվում է, որ ըմբշամարտ մարզաձևը դիտարժան և մասսայական չէ, ինչի հետ ես, բնականաբար, համաձայն չեմ, քանի որ մրցաշարերի ժամանակ դահլիճները միշտ էլ լեցուն են երկրպագուներով: Օլիմպիական կարգախոսում նշվում է, որ պետք է միասնական լինենք, արդար և ազնից պայքար մղենք: Իսկ ի՞նչ են անում իրենք: Ճիշտ հակառակը: Նոր մարզաձևեր ավելացնելու փոխարեն հանում են դրանք»,- նշեց Ջուլֆալակյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի խոսքերով, եթե սա, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա մարզաձևը կկորցնի իր հետաքրքրությունը:

«Սա մեծ հարված կլինի այն երեխաներին, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են ըմբշամարտով և հիմա արդեն հույսով սպասում են օլիմպիական խաղերին: Մեզ մոտ բազմաթիվ երեխաներ են մարզվում, մարզադահլիճները միշտ լեցուն են, սակայն ամեն ինչ կարող է փոխվել: Չեմ ուզում մտածել, որ նման բան կարող է տեղի ունենալ, սակայն այս կյանքում ամեն ինչ հնարավոր է:

Ցավալի է, որ որոշ մարդիկ իրենք էլ չգիտեն` ինչեր են խոսում` դրանով իսկ առաջ բերելով մեծ խնդիրներ: Ես դրանց անվանում եմ երկսեռ մարդիկ, ովքեր երևի թե դեմ են տղամարդկային մարզաձևերի զարգացմանը»,- նշեց Ջուլֆալակյանը:

Նա կոչ արեց բոլորին համախմբվել և օգնել այս հարցում` վստահություն հայտնելով, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, Սպորտի նախարարությունը և Հայաստանի օլիմպիական կոմիտեն անպայման քայլեր կձեռնարկեն` հարցին լուծում տալու համար:

Ըմբշամարտն այն մարզաձևն է, որտեղ միշտ եղել է ու կա համախմբվածություն: Ես վստահ եմ, որ այս անգամ ևս միահամուռ ուժերով կհասնենք մեր նպատակին: Մենք կպայքարենք լրջորեն»,- նշեց Ջուլֆալակյանը:

Հավելենք, որ օլիմպիական խաղերի ծրագրի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի սեպտեմբերին` Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի 125-րդ նիստի ժամանակ: Այդ օրը կընտրվի նաև 2020 թ. օլիմպիական խաղերի մայրաքաղաքը, որին հավակնում են Մադրիդը, Ստամբուլը և Տոկիոն։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:08
Կոմիտաս պողոտայում ավտոմեքենաների հրկիզման մեղադրանքով կալանավորվել է 23-ամյա երիտասարդ
Սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման առաջարկը մերժվել է
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
16:49
Մինչ իրավապահները տեղից կշարժվեն, չորացած տույաները փոխարինվել են նորերով
Այս տարվա հուլիսին Panorama.am-ն ահազանգել էր, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ նոր հիմնած այգում տնկած տույաների գերակշռող մասը...
Աղբյուր` Panorama.am
16:29
Մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա, որ արվեստը չունի սահմաններ
Հոկտեմբերի 2-11-ը կկայանա միջազգային մեծ ճանաչում ունեցող, մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից մեկի՝ Արսեն Սողոմոնյանի «Ձայնի և...
Աղբյուր` Panorama.am
16:05
Բիբլոս Բանկ Արմենիան՝ ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի միջոցառումների գլխավոր հովանավոր
Բիբլոս Բանկ Արմենիան ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների գլխավոր հովանավորն է։...
Աղբյուր` Panorama.am
16:02
Կոնվերս Բանկը DigiTech-ին ներկայանալու է մի քանի հետաքրքիր պրոդուկտով
Կոնվերս Բանկը DigiTech-ին մասնակցելու է իր ներդրումային գործիքակազմով, այդ թվում՝ տեխնոլոգիական այս միջոցառմանը ներկայացվելու են Բանկի թվային...
Աղբյուր` Panorama.am
15:22
Անամոթ. Ի՞նչ է կատարվում թիվ 157 դպրոցում
Նորք Մարաշ վարչական շրջանի թիվ 157 դպրոցում լարված իրավիճակ է առաջացել։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո...
Աղբյուր` Panorama.am
15:09
Պեկինի մրցաշար. Խաչանովը պարտվեց Ալկարասին
Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել  Պեկինի ATP-500 մրցաշարի  կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցել է աշխարհի 27-րդ...
Աղբյուր` Panorama.am
15:08
Գյուղատնտեսությունը կրճատվել է 16.2%-ով. Տնտեսագետ
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը ցուցաբերել է տպավորիչ աճ՝...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օմսկում տրամվայը դուրս է եկել գծերից
Օմսկում կրկեսի շենքի մոտակայքում տրամվայը դուրս է եկել գծերից։ Այս մասին  հայտնումեն ռուսական ԶԼՄ-ներն ու մանրամասնում, որ դրա հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Սա նիկոլի թվի սուպերկոռուպցիան է, այն էլ՝ Փաշինյանի հայրենի Իջևանում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Սուպերկոռուպցիան Նիկոլի թվին,Աղստևի հունին, Իջևանի դենդրոպարկին պատճառված միլիոնավոր...
Աղբյուր` Panorama.am
14:19
Նորք-Մարաշի մի քանի փողոցներում տևական ժամանակ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
14:00
Գողություն և գողության փորձ սուրճի սարքերից.
Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Երևանի բնակիչ երեք երիտասարդ «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով...
Աղբյուր` Panorama.am
13:55
Վրասստանի խորհրդարանի պատգամավորը Զուրաբիշվիլուն «խարդախ» է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապակառուցողական ընդդիմության առաջնորդն է, որն օգտագործում է յուրաքանչյուր հարթակ և յուրաքանչյուր այց...
Աղբյուր` Panorama.am
13:42
Գեղասահորդներ Ակոպովան և Ռախմանինը խոսել են Հայաստան տեղափոխվելու ծրագրի մասին
Գեղասահորդուհիներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հայտարարել են  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականին միանալու իրենց ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Տիկին Լիդա. Չորս տարի է՝ ես արդարության ու արդարադատության ծարավ եմ
Արցախյան երրորդ պատերազմում անմահացած Արցախի հերոս  Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան գրում է. «4 տարի առաջ այս օրը ես...
Աղբյուր` Panorama.am
13:23
Երևանում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում բացել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՆԳՆ. Հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը
Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։ Միջոցառման...
Աղբյուր` Panorama.am
13:00
Իրանը հայտարարում է, որ անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի հանցագործություն
Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ոչ մի ագրեսիվ գործողություն։ Իրանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը տարածաշրջանում՝ շիական...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ջիջի Հադիդը պոդիումով անցել է ինքնակպչունով պատրաստված մինի զգեստով
Սուպերմոդել Ջիջի Հադիդը սադրիչ տեսքով պոդիում է դուրս եկել։ Լուսանկարները հրապարակվել են Page Six կայքում։ Գազետա.ռու-ն գրում է, որ Ջիջի...
Աղբյուր` Panorama.am
12:20
Զելենսկին Ուկրաինայում խնդիրներ կունենա «հաղթական ծրագրի» ձախողման պատճառով
Զելենսկին Ուկրաինայում խնդիրներ կունենա «հաղթական ծրագրի» ձախողման պատճառով։ Այդ մասին գրում է «Strana.ua»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
12:06
Քաղաքագետ. Ինչու Փաշինյանը արհամարhեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
«Ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչու Փաշինյանը չմասնակցեց Բայդենի կազմակերպած հրաժեշտի ընդունելությանը՝ Նյու Յորքում: Ըստ ընդունված կարգի,...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Iveko»-ն, կան տուժածներ
Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին...
Աղբյուր` Panorama.am
11:51
Գլխավոր դատախազություն. 2024 թ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 314,6 մլն դրամ
«Մի քննարկման ժամանակ նախորդ տարի, երբ հարց հնչեցվեց, թե ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված որքա՞ն գումար է եկել պետական բյուջե,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է
«Մալյանական ֆիլմերը մեր ազգային ինքնության վկայագրերն են, որ խորհրդանշում են մեր ժողովրդի հարատևությունն ու անցել են ժամանակի քննությունը»
Աղբյուր` Panorama.am
11:31
Հայաստանի իշխանությունները մեզ առաջարկում են անասունի վարքագիծ. Գեղամ Ստեփանյան
Ինչ ճանապարհներով և որ կառույցների միջոցով պետք է առաջ տարվի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը և ինչ քայլեր են պետք դրա համար։ Ինչպիսին է...
Աղբյուր` Panorama.am
10:44
Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ուզբեկստանը կստուգի ռուսախոս ուսանողների ծեծի մասին հաղորդագրությունները
Ուզբեկստանի երեխաների օմբուդսմեն Սուրայո Ռախմոնովան «ՌԻԱ նովոստի»-ին ասել է, որ կստուգի ռուսական լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ
16:54 30/09/2024

Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}