«Նատֆուդ» ընկերությունն ավելացնելու է արտադրության ծավալները, արտադրատեսակները
Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Նատֆուդ» ընկերությունը նախատեսում է առաջիկայում իր արտադրանքն արտահանել ԱՊՀ երկրներ և Եվրոպա: Ընկերությունն այժմ արտահանում է միայն Վրաստան: Այս մասին լրագրողների հետ գործարանում շրջայց կատարելուց հետո ասաց ընկերության արտադրական գծով տնօրեն Կարեն Նիկոյանը:
Նրա ներկայացմամբ, «Նատֆուդ» ընկերությունը ստեղծվել է 1998 թվականին: 2008-ից սկսվել է նոր արտադրամասի կառուցումը: Այժմ գործարանը համալրված է ժամանակակից սարքավորումներով` գերմանական, ավստիրական: «Մենք շեշտը դրել ենք հիգենիայի վրա, հնարավորին չափ պակասեցվել է մարդկային գործոնը»,- ասաց Կ. Նիկոյանը:
Ըստ նրա, գործարանի շինարարության համար կատարվել է մոտ 25 միլիոն դոլարի ներդրում, որին աջակցել է նաև կառավարությունը, հատկապես ավելացված արժեքի հարկի հարցում:
Գործարանում արտադրվող շուրջ 60 տեսակի մսամթերքը նախատեսված է միջին և միջինից բարձր սեգմենտի համար: Առաջիկայում ծրագրվում է ստեղծել նաև պրեմիում դասի արտադրանք` «Դեգուստո» անվանումով: Գործարանի արտադրական գծով տնօրենի խոսքով, մինչև տարեվերջ նախատեսել են արտադրության ծավալները հասցնել մինչև 20 տոննայի` օրական, ավելացնելու են նաև արտադրատեսակները: Այժմ գործարանը արտադրում է մեկ օրում 5 տոննա:
Գործարանում այժմ աշխատում է 120 մարդ, առաջիկայում ծրագրվում է աշխատողների թվի ավելացում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա