Սոցհարցում. Ընտրություններին ակնկալվում է 60,5 տոկոս մասնակցություն
«Ինչպիսին կլինի մասնակցությունը գալիք նախագահական ընտրություններին»… փորձել է պարզել «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը` փետրվարի 8-10-ը անցկացնելով սոցիոլագիական հարցում:
Ըստ այդմ, փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում ակնկալվում է 60,5 տոկոս մասնակցություն: Հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Հարցմանը մասնակցել է 1670 չափահաս բնակիչ, որոնց գտնելու համար առաջարկ է արվել 2340 հոգու, նրանցից մոտ 670 (29%-ը) հրաժարվել են՝ քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով:
Հարցման արդյունքների համաձայն, պարզվել է, որ ընտրություններին ակնկալվող մասնակիցների` 60,5 տոկոսի 52 տոկոսն արդեն ունի կայացրած որոշում, իսկ մնացած 14,4 տոկոսի ձայները, ըստ սոցիոլոգի, մնում է ընտրապայքարի կռվախնձոր:
Տատանվողներին 7,1 տոկոսին ընտրության կարող է բերել`
Եթե ժամանակս ների` 2,1 տոկոս
Համոզիչ քարոզը` 1 ,8 տոկոս
Լավ եղանակը` 0,9 տոկոս
Տրանսպորտ` 0,8 տոկոս
Իմ հարցի լուծումը` 2,6 տոկոս
Նյութական շահագրգռումը` 0,7 տոկոս:
Ա. Ադիբեկյանը շատ փոքր է համարում ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը, բայց և այնպես նշեց, որ կան մարզեր` Շիրակ, Արմավիր, Արագածոտն, որտեղ իրավիճակը հստակ չէ, ձայները շատ մոտ են իրար: «Կլինի միափուլ ընտրություններ»,- ենթադրում է նա: