Ադրբեջանցի հաքերներն ունեն հարձակման կոնկրետ օրեր. առաջիկա օրերին ևս կարելի է նման հարձակումների սպասել
Ադրբեջանցի հաքերները շարունակում են հարձակվել հայկական կայքերի վրա, վերջին դեպքը գրանցվել է երկու օր առաջ: Մասնավորապես, ինչպես Panorama.am-ի հետ զրուցյում ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, այս անգամ ադրբեջանցիներին հաջողվել է կոտրել ABCdomain կայքերի անունների գրանցման ցանցն ու համացանցում տեղադրել 97 հայկական կայքերի մուտքային գաղտնաբառեր:
Ս.Մարտոիրոսյանը նշեց, որ այդ կայքերը վտանգի տակ են եղել, սակայն հաջողվել է շատ արագ փոխել դրանց գաղտնաբառերը: «Իրականում կարող էինք լուրջ պրոբլեմի առաջ կանգնել, բայց բարեբախտաբար խնդրին շատ արագ լուծում տրվեց»,- ասաց նա:
Փորձագետի խոսքերով՝ ադրբեջանցի հաքերներն ունեն հարձակման կոնկրետ օրեր, նրանք հիմնականում ընտրում են հայերի համար նշանավոր օրերը: «Հիմա նրանց ակտիվացման շրջանն է, մոտենում են Խոջալուի դեպքերի օրերը, ուստի առաջիկայում ևս կարելի է նման հարձակումների սպասել»,- ասաց Ս.Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ նախորդ տարի ադրբեջանցիներն ընդհանուր առմամբ կոտրել են մոտ 1000 հայկական կայք:
Նշենք, որ հարձակման ենթարկված կայքերի ամբողջական ցուցակը կարելի է փնտրել pastebin.com-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան