Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կբացվի հատուկ հոգեբուժական կլինիկա
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում` Վեսթմինստերյան պալատում կբացվի հատուկ հոգեբուժական կլինիկա, որը կսպասարկի օրենսդիր մարմնի անդամներին: Այս մասին հաղորդում «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով «Times» պարբերականի էլեկտրոնային տարբերաի հաղորդած տեղեկություններին:
Տեղեկատվության համաձայն բժշկական հաստատությանը տարեկան կտրամադրվի 25 հազար ֆունտ-սթեռլինգ:
Պարբերականը նշում է, որ մեծ թվող քաղաքական գործիչներ տառապում են «դեպրեսիայից կամ տանջող անհանգստությունից»:
Հրապարկմանը կից ներկայացվել են երկու պատգամավորների լուսանկարներ, որոնցից մեկը փորձել է ինքնասպան լինել, իսկ մյուսը 30 տարի տառապել է հոգեկան խանգարման տեսակներից մեկով:
«Մասնագետներն իրենց օգնությունը պատգամավորներին կառաջարկեն Վեսթմինստերյան պալատում: Պատգամավորներն ասում են, որ կարծրատիպերի պատճառով իրենք դժվարանում են դիմել իրենց ընտանեկան բժիշկներին»,- նշում է պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին