ԵԽԽՎ պատվիրակությունը դիտորդություն կիրականացնի 22 հոգով
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 22 անդամից կազմված պատվիրակությունը կժամանի Հայաստան փետրվարի 16-ից 19-ը դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Պատվիրակությունը կղեկավարի նորվեգացի Քերին Ուոլդսեթը (Karin Woldseth): Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ԵԽԽՎ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, պատվիրակության անդամները նախքան փետրվարի 18-ի բուն ընտրական գործընթացը, կհանդիպեն նախագահի ընտրություններում հիմնական թեկնածուների, խորհրդարանական խմբակցությունների առաջնորդների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի նախագահի, ոստիկանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ ԵԽԽՎ պատվիրակությունը նախընտրական դիտորդական առաքելությամբ Հայաստանում եղել էր հունվարի 16-17-ին: Ըստ նախնական զեկույցի, ԵԽԽՎ պատվիրակությունը մտահոգություն էր հայտնել ընտրացուցակներում առկա «էական անճշտությունների» կապակցությամբ: Պատվիրակությունը հիասթափված էր տեսնել, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել:
Նախորդող հրապարակում. ԵԽԽՎ. Ընտրություններին հիմնական կուսակցությունների չմասնակցելը ցավալի իրավիճակ է առաջացրել Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները