Երաշխիք չկա, որ ներկայիս պաշտոնյաները մնալու են իրենց տեղում
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրել է. «Այս օրերին հատկապես ակտիվացել են խոսակցությունները այն մասին, որ չի բացառվում` Տարոն Մարգարյանը հրաժեշտ տա քաղաքապետի իր աթոռին: Սրան զուգահեռ վերստին շրջանառության մեջ է դրվել այն կարծիքը, թե Գագիկ Բեգլարյանն ամեն կերպ փորձում է վերադառնալ քաղաքապետարան` հայտարարելով, որ ինքը ժամանակավոր է ստանձնել տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը: Սերժ Սարգսյանն առայժմ չի որոշել, թե ինչպես է վարվելու Տարոն Մարգարյանի և Գագիկ Բեգլարյանի հետ: Ի դեպ, թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այս պահին որևէ մեկին որևէ պաշտոն չի խոստացել և երաշխիքներ չի տվել, որ ներկայիս պաշտոնյաները մնալու են իրենց տեղում: Այնպես որ, Սերժ Սարգսյանի նոր թիմը կձևավորվի ընտրություններից հետո` դատելով, թե թիմի անդամներից ով ինչքան կամ ինչպես է իր համար աշխատել»: