«Ֆեյսբուքն» ու քաղաքականությունը. ՖԲ-ն ազդում է մարդկանց որոշումների վրա, պարտադրում է իշխանություններին որոշ վարվելաձև
«Նախընտրական այս շրջանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը դարձել է մի տարածք, որը գրավում է հայաստանյան ամբողջ հանրությանը` սկսած քաղաքական էլիտայից, վերջացրած սովորական օգտատերերով: Քաղաքական գործընթացի ակտիվ մասնակիցներ են դարձել նաև ընտրողները»,- «Ինչպե՞ս են արտացոլվում ընտրությունները ալտերնատիվ լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում» թեմայով «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ նման դիտարկումներ արեց «Ռեգիոն» հասարակական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը:
Նա նշեց, որ եթե նախկին ընտրական գործընթացներում ԶԼՄ-ներն էին թեկնածուների խոսքի հիմնականում փոխանցողները, չկար ընտրազանգվածի մասնակցություն, «Ֆեյսբուքն» այսօր տալիս է փայլուն հնարավորություն, ձևավորում է դիսկուս, որը կարող է ազդել այս կամ այն մարդու որոշման վրա: Լ. Բաղդասարյանի խոսքով, ՖԲ-ն կարևորում են նաև նախագահի թեկնածուները, անձնապես մեսիջներ են գրում (հատկապես առանձնանում են Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը): «Որքանով է այդ օգտագործումն արդյունավետ, այլ խոսակցություն է, բայց պետք է հաշի առնենք, որ գործ ունենք փաստի հետ, որտեղ կա հասարակություն, որը ակտիվ քննարկում է, պարտադրում է իր դիսկուսը քաղաքական գործիչներին»,- ասաց Լ. Բաղդասրյանը:
Նախագահի թեկնածուներից միայն նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացված չէ «Ֆեյսբուքում»:
«Ինտերնյոս» ՀԿ-ից Գեղամ Վարդանյանի դիտարկմամբ, եթե այն նույն տեղեկատվությունը, որ կա թեկնածուի պաշտոնական կայքում ու պետք է հայտնվի նաև «Ֆեյսբուքում», անիմաստ է: Ըստ նրա, ՖԲ-ն նրա համար է, որ լինեն քննարկումներ, արձագանքվի բոլոր մեկնաբանություններին. «Եթե միակողմանի է, ապա արդյունավետ չէ»:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ իր դիտարկումներով, «Ֆեյսբուքի» քաղաքական կիրառումը ամենաակտիվը օգտագործում է Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը, Պարույր Հայրիկյանը «Ֆեյսբուքի» կենտրոնում հայտնվեց մահափորձից հետո: Միաժամանակ նա նկատեց. «Մենք գործիք ունենք, որը չպետք է չօգտագործենք»:
eMedia.am կայքի տնօրեն Սեդրակ Մկրտչյանի դիտարկմամբ, «Ֆեյսբուքը» կարողացել է լուծել այն խնդիրը, որը նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ, չկարողացան լուծել բլոգերները` օպերատիվությունն է:
«Ժառանգություն» կուսակցության անդամ, ակտիվ օգտատեր Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այսօր ՖԲ-ի ազդեցությունը չափազանց մեծ է: «Այսօր ասում են լրատվամիջոցմները ազատ են: Որովհետև կա «Ֆեյսբուք»: Սոցիալական ցանցերը այլևս իմաստ չեն թողել, որ հեռուսաընկերությունները որևէ բան թաքցնեն»,- կարծում է նա` ընդգծելով, որ ՖԲ-ն այսօր արագորեն ազդում է քաղաքականության վրա:
Լաուրա Բաղդասարյանը նաև նշեց, որ նախընտրական շրջանում ու դեռևս դրանից առաջ էլ «Ֆեյսբուքում» նկատվել էր սև PR-ի, հումորի, սարկազմի աճ: «Սրա մեջ ոչ մի արհեստականություն չկա. մարդիկ արձագանքում են այն բոլոր երևույթներին, որ կա ռեալ քաղաքական դաշտում: «Ֆեյսբուքը» դարձել է մի հանգույց, դիսկուս, որը այլևս պարտադրում է նույնիսկ իշխանություններին որոշ վարվելաձև»,- անցկացրած դիտարումների հիման վրա նման եզրակացություն է արել «Ռեգիոն» հասարակական կենտրոնի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան