Գ. Ծառուկյանի խնամին կքվեարկի, ինչպես իր որդին
Գագիկ Ծառուկյանի խնամի, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանից «Հրապարակը» փորձել է ճշտել` ո՞ւմ է ընտրելու նախագահական ընտրություններին: Երկար լռությունից հետո նա ասել է. «Մեր քաղխորհուրդը որոշումը կայացրել է, իմ կարծիքով, դուք այդ մասին գիտեք, ես քվեարկելու եմ մեր քաղխորհրդի որոշման համաձայն»: Այսինքն` ինչպես Ձեր որդի՞ն: «Այո»:
Բայց ասում են, որ նա աշխատում է Սերժ Սարգսյանի համար, մնացածներին կոչ է անում քվեարկել նրա օգտին, համ էլ կազմուպատրաստ դիմավորել էր Սերժ Սարգսյանին: «Ինքը պետական աշխատող է, մոռանո՞ւմ եք դա»,- ավելացրել է Գուլոյանը: