
Երվանդ Մանարյանը չի պատրաստվում անդամակցել ստեղծվելիք ՀԱԿ կուսակցությանը
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի և կինոյի դերասան Երվանդ Մանարյանը չի պատրաստվում անդամակցել ստեղծվելիք Հայ ազգային կոնգրես կուսակցությանը: Այս մասին վարպետը հայտարարել է «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում:
«Ես ընդհանրապես որևէ կուսակցության չեմ անդամագրվել և մտադիր չեմ կուսակցական դառնալու, ոչ մի»,- հայտարարել է նա: Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում այդ կուսակցության ստեղծմանը` Հայ ազգային կոնգրես դաշինքի հենքի վրա, Երվանդ Մանարյանը պատասխանել է. «Կարծում եմ, որ էդտեղ ինչ-որ շփոթություն կա, որը գուցե թե չարժեր: Կամ գոնե նույն անունը չպիտի կրեր, որովհետև դա մի քիչ սպեկուլյատիվ երանգ է տալիս այդ իրողությանը»: Երվանդ Մանարյանը այն եզակի մտավորականներից է, ով այս տարիներին եղել է համաժողովրդական շարժման հետ: