Իրանի՝ նավթից ստացված եկամուտները նվազել են 40 միլիարդ դոլարով
Իրանի՝ նավթից ստացված եկամուտները նվազել են 40 միլիարդ դոլարով:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ նշված է Միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում:
Ըստ այդ զեկույցի՝ Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների հետևանքով 2012թ.-ին նավթից ստացված եկամուտները նվազել են 40 միլիարդ դոլարով:
Հավելենք, որ Միացյալ Նահանգներն օրերս Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ էին սահմանել, որոնք կրճատում են երկրների ցանկը, որոնք կարող են գնել իրանական նավթը:
Հիշեցնենք, որ Իրանի նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին, վերջերս անդրադառնալով Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ սահմանվող տնտեսական պատժամիջոցներին, նախազգուշացրել է, որ եթե տնտեսական պատժամիջոցների հետևանքով Իրանը չկարողանա Հորմոզի նեղուցի միջոցով արտահանել իր նավթը, ապա թույլ չի տա, որ այլ երկրներն այդ նեղուցն օգտագործեն ի շահ իրենց տնտեսության:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում