Ընտրություններից հետո սպասվում է գազի թանկացում
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս չի ստացել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ հայտ: Այս մասին թերթի հետ զրույցում ասել է հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ գազի սակագինը հենց Հայաստանի սահմանին վաղուց է փոխվել. հազար խորանարդ մետրը 180 դրամից դարձել է 230: Ըստ թերթի` երբ պաշտոնապես հայտարարվի գազի գնի շուրջ բանակցությունների ավարտի մասին, «Հայռուսգազարդ»-ը կներկայացնի գազի սակագնի բարձրացման հայտը: Սա տեղի կունենա նախագահական ընտրություններից հետո: