Հայրիկյանի առողջական վիճակը պետական հույժ գաղտնիքների թվում է
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի օգնական Կարո Եղնուկյանը երեկ լրատվական կայքերին հաղորդել է, թե կտրուկ վատացել է Հայրիկյանի առողջական վիճակը: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զանգահարել է թեկնածուին` հետաքրքրքվելու առողջական վիճակի մասին, սակայն նրա օգնական Վրեժ Զատիկյանն ասել է. «Թեկնածուն խնդրել է մեզ իր առողջականի հետ կապված որևէ բան չխոսել»: «Փաստորեն, թեկնածուի առողջական վիճակը պետական հույժ գաղտնիքների թվում է. բա որ հանկարծ սովետական ԿԳԲ-ն դա իմանա՞»,-հեգնում է թերթը` նշելով, որ երեկ Հայրիկյանը նախատեսել էր նախընտրական այցով մեկնել Լոռու մարզ, սակայն այցը չեղյալ է համարել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում