Իրավունք 10:25 15/02/2013

Այժմ էլ սկսել են ազդել փաստաբանի սպանության գործով հիմնական վկայի վրա

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբան, նախկին քննիչ Սամվել Շարբաթյանի սպանության փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, գործով գլխավոր երեք մեղադրյալներն այժմ կալանավորված են:
 
Փաստաբան Շարբաթյանի սպանությունը, հիշեցնենք` տեղի էր ունեցել նոյեմբերի 18-ի գիշերը Լոռու մարզի Շահումյան գյուղի «Մուշ» ռեստորանում: Նրա դին հայտնաբերվել էր դաժան բռնության հետքերով: Դեպքի վայրի զննությամբ գտնվել էր օդամղիչ ատրճանակից կրակելու համար նախատեսված 4,5 մմ տրամաչափի մետաղական 5 գնդակ: Դեպքի հաջորդ օրը` նոյեմբերի 19-ին բաժին մեղայականով ոստիկանություն էր ներկայացել 34-ամյա Արտակ Վերանյանը՝ ներկայացնելով նաև օդամղիչ ատրճանակը: Ռեստորանում Արտակի հետ եղած նրա եղբորը` 31-ամյա Արեն Վերանյանին ու ընկերոջը` 32-ամյա Սամվել Դիլոյանին, որոնք դեպքից հետո գտնվում էին հետախուզման մեջ, հայտնաբերել են ընդամենը վերջերս` փետրվարի 6-ին Երևանի Թումանյան 18 հասցեում: Նրանց երեքին առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի` «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանությունը» հատկանիշներով և 258-րդ հոդվածի 4-րդ (1-ին կետով) մասով` «Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով»:

«Մուշ» ռեստորանային համալիրում հանցագործների կողմից փաստաբանի դաժան սպանությունը, որն ըստ էության, շատ նման էր բժիշկ Վահե Ավետյանի սպանությանը («Հարսնաքար»), չմիավորեց քաղաքացիական հասարակությանը, հնչեղություն չառաջացրեց, իրավապահ մարմինների առջև գործը բացահայտելու և հանցագործներին խստագույնս պատժելու պահանջ չդրվեց: Ընդհակառակը, դաժան ողբերգությունից անմիջապես հետո տարբեր լրատվամիջոցներ սկսեցին միակողմանի ներկայացնել իրավիճակը, կատարվածի մեղքը բարդելով փաստաբանի վրա: Որոշ հրապարակումներում նկատվեց նաև միտում թեթև ներկայացնել այժմ կալանավորված երեք մեղադրյալների հանցանքը:

Այս ամենին զուգահեռ տարօրինակ էր փետրվարի 5-ին, երկու մեղադրյալների կալանավորումից մեկ օր առաջ, Շարբաթյանի քրոջ որդու` Հայկ Ասլիկյանի հարցազրույց-հարցաքննությունը «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցին: Նկատենք, որ Հայկ Ասլիկյանը դեպքի օրը եղել է քեռու հետ, ռեստորանում և համարվում է հիմնական վկան և որի ցուցմունքները նախաքննական մարմնի համար հանդիսացել են հիմք: Անհասկանալի է` ինչպես է Հայկը բանակից հարցազրույց տվել լրատվամիջոցին, պատմել «Մուշ»-ում կատարվածը ու դեպքի վերաբերյալ պատմությունը ներկայացրել որոշ դրվագների փոփոխություններով: Նկատենք, որ նա իր ցուցմունքում նշել էր, թե ում է տեսել դեպքի վայրում, ովքեր են սպանության հեղինակները, սակայն լրատվամիջոցին ասել է, որ շատ բան չի տեսել և շատ բան չի հիշում: Այս պարագայում հարց է առաջանում` ինչո՞ւ է Հայկը փոխում ցուցմունքը, ովքե՞ր ու ի՞նչ ուժեր են կանգնած այս ամենի հետևում:

Ի՞նչ անցյալ ունեն Շարբաթյանի սպանության մեղավորները

Սպանության մեղադրանքով այժմ կալանքի տակ գտնվող Արեն և Սրտակ Վերանյաններն ու Սամվել Դիլոյանը հանցավոր խմբի ղեկավարներ են համարվում ու նախկինում էլ հանցագործություններ են կատարել, վախեցրել բնակչությանը: Արտակ Վերանյանը նախկինում աշխատել է որպես ոստիկանության օպեր-լիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ: Նա դեռ 2008-ին մեղադրվել էր մաքսանենգության կազմակերպման համար, դատապարտվել 2 տարի ազատազրկման, իսկ հետագայում էլ համաներմամբ ազատ է արձակվել:

Արտակի եղբոր` Արեն Վերանյանի և նույն խմբի անդամ, Վանաձորի ավագանու նախկին անդամ Սամվել Դիլոյանի անունը կապվում է դեռ 2007-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում Վանաձորից դուրս, դեպի Դիլիջան ճանապարհին «Թեժ լեռ» կոչվող տարածքում կատարված Հրանտ Հակոբյանի սպանության հետ. նա մահացել էր 2007-ի ապրիլի 27-ին հիվանդանոցում, ապրիլի 26-ին տեղի ունեցած դաժան ծեծի ու դանակի բազմաթիվ հարվածների հետևանքով:

Հրանտ Հակոբյանի սպանությունն այն ժամանակ մամուլում որակվել էր քաղաքական ենթատեքստ ունեցող սպանություն այն պատճառով, որ խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածուներ Վահրամ Բաղդասարյանի ու Վիկտոր Դալլաքյանի թիմերի ներկայացուցիչների միջև պայքարի արդյունք էր եղել: Այդ գործով Դիլոյանը և Վերանյանը ձերբակալվել էին, սակայն Վանաձորի նախկին դատախազի հրամանով ազատ էին արձակվել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}