Վիլլաշ-Բոաշ. «Բեյլն արժանի է` համեմատվելու Ռոնալդուի հետ»
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը գովել է Գարետ Բեյլին, ում հիանալի խաղն օգնեց անգլիական թիմին` հաղթելու «Լիոնին» Եվրոպայի 1/16 եզրափակչի առաջին խաղում:
Վերջին ժամանակներս «Տոտենհեմի» հարձակման գծի խաղն այնքան էլ տպավորիչ չէ, սակայն հարձակվողներին օգնության է հասել Բեյլը` խփելով իր թիմի վերջին 6 գոլը, որից երկուսը` «Լիոնի» հետ խաղում:
«Նա ֆանտաստիկ խաղացող է: Նկատի ունեմ ոչ միայն, ընդհանուր առմամբ, նրա խաղը, այլև ունակությունը` իրացնելու տուգանային հարվածները: Գնդակն այնքան ուժեղ է սլանում դեպի դարպասը և այնքան հեշտ է փոխում հետագիծը: Այսօր մենք ականատես եղանք ոչ թե երկու, այլ երեք հրաշալի պահի, որովհետև մրցակիցը նույնպես ֆանտաստիկ գոլ խփեց: Բայց Գարետը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:
Կարծում եմ` արժանի է` համեմատվելու Ռոնալդուի հետ: Անհատական առումով նա հրաշալի շրջան է ապրում և մեծ թվով գոլեր է խփում իր թիմում: Ըստ իս` արդյունավետության տեսանկյունից Բեյլը լավագույն մրցաշրջանն է անցկացնում «Տոտենհեմի» կազմում»,- Վիլլաշ-Բոաշի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում