Ալեքսանդր Իսկանդարյան. Սերժ Սարգսյանի հաղթանակը որևէ կասկած չի հարուցում
Ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակը որևէ կասկած չի հարուցում: Անդրադառնալով նախագահական ընտրություններին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Քարոզարշավը օրինաչափ էր և անձապես իմ համար բավականին հետաքրքիր: Անկասկած է, որ քարոզարշավում կար ֆավորիտ` ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի: Անգամ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը չփոխեց ստեղծված իրավիճակը և շատ քչեր են կասկածում, որ ընտրություներում հաղթանակ կտանի Սերժ Սարգսյանը` ընդ որում առաջին փուլում: Այս իրավիճակը ի հայտ էր եկել դեռևս խորհրդանական ընտրությաններից հետո, երբ ՀՀԿ-ն ցույց տվեց իր «մկանները»` զբաղեցնելով խորհրդարանի կեսից ավելին: Կարծել, որ մյուս թեկնածուները և նրանց ներկայացնող քաղաքական ուժերը կես տարում կկարողանան իրենց մեկ նիշանի վարկանիշը վերածել հիսուն տոկոս գումարած մեկ ձայնի` իրատեսական չէ»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Վերջինիս խոսքերով, Սերժ Սարգսյանի հետ իրականում կարող էր մրցակցել Գագիկ Ծառուկյանը, ով սակայն որոշեց չմասնակցել նախագահական ընտրություններին:
«Եթե Ծառուկյանը մասնակցեր, ապա հնարավոր է, որ նախագահական ընտրություններում լիներ նաև 2-րդ փուլ, սակայն այդպես չեղավ»,- նշեց Ա. Իսկանդարյանը:
Քաղաքագետը նշեց, որ նախագահի թեկնածուներին կարելի է բաժանել երկու խմբի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանն, ովքեր «ունեն կուսակցություններ, ունեն մարդիկ, ովքեր կարող են աջակցել նրանց քարոզարշավի իրականացմանը» , և տիրապետում են «որոշակի ֆինանսական հնարավորությունների » և մնացած թեկնածուներ, ովքեր «չունեն այս գործիքները»: