Մահմուդ Ահմադինեժադի հայտնի բաճկոնը աճուրդի ժամանակ վաճառվել է 54 մլն թումանով
Մահմուդ Ահմադինեժադի հայտնի բաճկոնը աճուրդի ժամանակ վաճառվել է 54 մլն թումանով:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ նախորդ տարի տեղի ունեցած մամլո ասուլիսներից մեկի ընթացքում ամերիկյան «CBS» հեռուստաալիքի պարսկերեն բաժնի լրագրողը խնդրել էր, որ Մահմուդ Ահմադինեժադն իր բաճկոնը նվիրի իրեն:
Իրանական աղբյուրը նշում է, որ պարզ և հասարակ կացութաձևի խորհրդանիշ համարվող Իրանի նախագահի հայտնի բաճկոնը մինչ այդ արդեն աճուրդի ժամանակ վաճառվել էր 54 մլն թումանով:
Նշենք, որ Իրանում իրականացվող «ՄԵՀՐ» բնակարանաշինական ծրագրերից մեկին օգնելու նպատակով 2011թ. կայացած աճուրդի ժամանակ 2 միլիարդ 500 միլիոն թումանով վաճառվել էր նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի «Պեժո» ավտոմեքենան: