Վրացի մարզիկները կմասնակցեն Սոչիի օլիմպիական խաղերին
Մարտի 1-ին Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպման թեմաներից մեկն էլ Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի հարցն է: Այս մասին «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեն:
«Վրացի մարզիկները կմասնակցեն Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին, մենք մտադիր չենք բոյկոտել այն»,- ասել է Պանջիկիձեն:
Նա ավելացրել է, որ վրացական թիմի համար որոշակի պայմաններ պետք է ստեղծվեն, քանզի Օլիմպիադան անցկացվում է մի երկրի տարածքում, որի հետ Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի:
«Կան նաև այլ հարցեր, որոնք համաձայնեցման կարիք ունեն»,- ավելացրել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում