Голос Армении. «Ընտրությունները վարկաբեկելու նպատակով սադրանքները բացառված չեն»
Ամփոփելով ավարտին մոտեցող նախագահական ընտրությունների քարոզարշավը` «Голос Армении»-ն գրում է, որ ի տարբերություն նախորդ քարոզարշավների՝ այս անգամ վարչարարական ռեսուրսի օգտագործման և ընտրողներին կաշառելու վերաբերյալ բողոքներ գրեթե չեն եղել: Չնայած սոցիոլոգիական հարցումների արդյունքում 0.1% ձայներ հավաքած թեկնածուների դժգոհություններին` դիտորդների մեծ մասն այն կարծիքին են, որ երկրում ստեղծված են բոլոր պայմանները ազատ և արդար ընտրությունների անցկացման համար:
Ըստ թերթի` բացառված չէ, որ փետրվարի 18-ին ընտրությունները վարկաբեկելու նպատակով կարող են սադրանքներ և աղմկալից ակցիաներ կազմակերպվել, որպեսզի միջազգային դիտորդների մոտ տպավորություն ստեղծվի, թե իշխանություններն ի վիճակի չեն ապահովել ընտրությունների նորմալ ընթացքը: «ГА»-ն նշում է, որ Հայաստանում ընտրությունների ինստիտուտի վարկաբեկման համար մարդկանց լավ վճարվող հատուկ խմբեր են աշխատում, որոնք քարոզարշավի ողջ ընթացքում ՀՀ քաղաքացուն ակտիվորեն ներշնչել են, որ իր ձայնը ոչինչ չարժե և պետք չէ մասնակցել ընտրություններին: