«Հանրապետությունը» թերևս կպաշտպանի Հրանտ Բագրատյանին
«Հրապարակը» գրել է. «Քարոզարշավի վերջին օրերին ոմանք սպասում էին, որ ՀՅԴ-ն վերջին պահին իր անդամներին կհորդորի աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այդպես չեղավ: Այս առումով որոշակի սպասումներ կային արևմտյան արժեհամակարգի կողմնակից Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության կողմից նույնպես:
Թերթի տեղեկություններով` հանրապետության տեղական կառույցներին, նրա երկրապահական թևին կուսակցության կողմից ներքին հրահանգ է իջեցվել` պաշտպանել Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Գաղտնիք չէ, որ «Հանրապետություն» կուսակցության Վազգեն Սարգսյանի երկրապահական թևը բավականին կուռ և կայացած կառույցներ ունի տեղերում, որոնք իրենց ազդեցությունը որոշակի շրջանակների վրա դեռ պահում են»: