«Յուվենթուսն» ամռանը Վիլյայի համար կառաջարկի 15 մլն եվրո
«Յուվենթուսն» ամռանը կարող է միանալ «Բարսելոնի» հարձակվող Դավիդ Վիլյայի համար մղվող պայքարին: «Il Sussidiario»-ի տեղեկությունների համաձայն` թուրինցիները, չնայած գնել են Ֆեռնանդո Լյորենտեին, պատրաստ են Իսպանիայի հավաքականի հարձակվողի համար վճարել 15 մլն եվրո:
Լրատվամիջոցները հաճախ են խոսում այն մասին, որ Վիլյան առաջիկայում կփոխի ակումբային գրանցումը, քանի որ ոչ միշտ է հայտնվում կատալոնյան թիմի հիմնական կազմում: Նրա տրանսֆերի համար մղվող պայքարում ֆավորիտ էր համարվում «Արսենալը», սակայն աղբյուրը պնդում է, որ «Յուվենթուսը» նույնպես լրջորեն է տրամադրված:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում