Թեկնածու. Քարոզարշավի լուսաբանման կանխակալության մակարդակը նվազել է
«Քանի որ ընտրության օրինականության հետ կապված իմ վերաբերմունքը չի փոխվել և իրավաչափությունը ապահովված չէ, փետրվարի 18-ին քվեարկությանը անձամբ չեմ մասնակցելու», - այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:
Բանախոսը շեշտեց, որ թեև անձամբ չի գնալում, բայց կոչ է անում քվեարկել իր օգտին ՀՀ այն քաղաքացիներին, որոնք կիսում են իր տեսակետը՝ ընտրության «անօրինականության» մեջ: «Սա կլինի մարդկանց հստակ քաղաքական դիրքորոշում»,- ասաց նա:
Թեկնածուն նաև հայտարարեց, որ վստահված անձանց որևէ ընտրատեղամաս չի ուղղարկելու: Միաժամանակ ասաց, որ ընտրության արդյունքում կշնորհավորի «այն մարդուն՝ ով կհաստատվի Նախագահի պաշտոնում»:
Թեկնածուի կարծիքով՝ ընտրակեղծարարության դեմ՝ իր կողմից ընտրացուցակների թափանցիկության և հրապարակման ուղղությամբ կատարված աշխատանքների շնորհիվ այս ընտրությունների ժամանակ կնկատվի ընտրակեղծարարության մակարդակի նվազում, բայց ոչ վերացում: Մասնավորապես, նրա խոսքով՝ հնարավորինս քիչ կօգտագործվեն Հայաստանից դուրս գտնվող անձանց ձայները:
«Մեր մեթոդաբանությունը ենթարկում էր ընտրության հետ կապված խնդիրների լուծում՝՝ մեծից փոքր հաջորդականությամբ: Առանց այդ խնդիրը լուծելու, մնացածն անօգուտ է», - ասաց ՀՀ նախագահի թեկնածուն:
Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե արդյոք գոհ է թեկնածուն լրատվամիջոցների կողմից իր քարոզարշավը լուսաբանելուց՝ Արման Մելիքյանը նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ, և նույնսիկ հենց այս քարոզարշավի ընթացքում իրավիճակը նշանակալի փոխվել է: «Եթե սկզբնական փուլում կար որոշակի կաղապարված վերաբերմունք, ապա երկրորդ կեսում այն սկսեց փոխվել, ինչը դրական է: Ավելի ազատ են մեկնաբանում և տեսակետներ ներկայացնում, և կանխակալության մակարդակը նվազել է», - ասաց ՀՀ նախագահի թեննածուն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում