Հայաստանում ժամանակակից մսակոմբինատ է բացվում
Այսօր ՆԱՏՖՈՒԴ ընկերությունը պաշտոնապես Երևանում կբացի մսամթերքի վերամշակման «ժամանակակից» ձեռնարկություն, որի բացման արարողությանը ներկա կլինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան բանկի մամուլի ծառայությունից:
Ժամանակակից տեխնիկայով և տեխնոլոգիաներով հագեցած գործարանը կպատրաստի տարատեսակ բարձրորակ մսային սննդամթերք, ինչպես տեղական, այնպես էլ արտահանման շուկաների համար: ՆԱՏՖՈՒԴ ընկերության գործարանը կնպաստի մսի արդյունաբերության ոլորտում մրցունակության աճին և կստեղծի լրացուցիչ նոր աշխատատեղեր երկրում:
Գործարանի բացումը հնարավոր դարձավ ի շնորհիվ Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի (ԱԶՍԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և ՎՏԲ-Հայաստան Բանկի կառուցողական համագործակցության:
Իրենց հերթին, Հայաստանի իշխանությունները շարունակական աջակցություն են ցուցաբերել այս ծրագրի իրականացման համար:
Նախորդող նորություն` «Նատֆուդ» ընկերությունն ավելացնելու է արտադրության ծավալները, արտադրատեսակները
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա