Ր.Հովհաննիսյան. Եթե ընտրակեղծիքներ իրականացվեն, ապա պատասխան եք տալու հայ ժողովրդի առաջ (Լուսանկարներ)
«Հաղթանակը պատկանում է մեր ժողովրդին, մեր պետությանը և այս անգամ ոչ ոք չի տանելու հաղթանակը մեր ժողովրդի ձեռքից: Մենք գտնվում ենք հայկական մեծ հեղափոխության (ոչ արյան) նախաշեմին: Այս 25 օրերի, վերջին 25 տարիների և 2500 տարիների պայքարը հայրենիք նվաճելու, պետություն ունենալու պայքար է և ոչ ոք թող չնսեմացնի այդ պայքարը` անունը կլինի Րաֆֆի, Սերժ, Ռոբերտ թե Լևոն»,- այս մասին «Մարիոթ» հյուրանոցում ընտրողների հետ ամփոփիչ հանդիպման մեկնարկին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա անդրադարձել է նաև ընտրախախտումների մասին ահազանգերին.
«Այդ ընտրախախտումները, որ լինում են` զանգեր զինվորներին, ուսուցիչներին` դա փոքրոգություն է և ստրկություն: Փետրվարի 18-ին մենք մի փուլով հաղթելու ենք ընտրություններում»,- շեշտեց նախագահի թեկնածուն:
Ր.Հովհաննիսյանը նշեց նաև, թե գիտի, որ «ընտրություններից երկու օր առաջ շրջանառվում է փողը, զանգերը, վարչական ռեսուրսը»:
«Դիմում եմ Սերժ Սարգսյանին` իր վարչակազմին, իր կառավարությանը, իր վարչապետին ու իր մարզպետներին, որ եթե ընտրակեղծիքներ իրականացվեն, ապա պատասխան եք տալու հայ ժողովրդի առաջ»,- հայտարարեց թեկնածուն :
Նախընտրական վերջին հանդիպումից հետո «Ժառանգության» համախոհները մասնակցեցին նաև համերգային ծրագրի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են