Քաղաքական
17:40 16/02/2013
Սերժ Սարգսյանը` Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի մասին (Լուսանկարներ)
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քարոզարշավի վերջին օրը Երևանի Կենտրոն վարչական տարածքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում գովաբանել է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին և շնորհակալություն հայտնել իր մրցակիցներին:
Իր ելույթում ՀՀ նախագահի թեկնածուն նախ համառոտակի անդրադարձել է հեղափոխությունների պատմությանը` ընդգծելով, որ աշխարհի շատ ու շատ ժողովուրդներ իրենց պատմության ընթացքում անցել են հեղափոխությունների ճանապարհով:
Իշխանությունը բռնի ուժով զավթելու, իշխանությունից կառչելու հեղափոխական բռնության փակ շրջանի դեմ քաղաքակիրթ երկրները, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, լուծում են գտել, և այդ լուծման անունը ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ է:
«Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում հաղթում է մեր Սահմանադրությունը, նրա տառը և ոգին: Եվ ես սրա մասին կարող եմ միայն հպարտությամբ խոսել»,- ասել է նա ու ընդգծել, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում հեղափոխություն. «Դա սահմանադրական հեղափոխություն է, որ անում ենք բոլորս միասին»:
Նրա խոսքով, դա տեղի է ունեցել հասարակության ակտիվ մասնակցությամբ: «Դա նաև Րաֆֆի Հովհաննիսյանի գեղեցիկ քարոզարշավն է՝ լի հազարավոր, տասնյակ հազարավոր ձեռքսեղմումներով: Դրա միջոցով Րաֆֆին փորձում է հասնել մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն: Ոմանք դրան փորձում են սարկազմով վերաբերել, բայց, ճիշտն ասած, իրականությունն այն է, որ Րաֆֆին մշակույթ է փոխում մեր երկրում, նոր քաղաքական ավանդույթ է արմատավորում: Նա ապացուցում է, որ ընդդիմադիր լինել՝ չի նշանակում շուրջբոլորը ատելություն տարածել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով Հրանտ Բագրատյանին` Սերժ Սարգսյանն նշել է. «Հիշում եք չէ՞, Հրանտ Բագրատյանը ժողովրդին ղրղզական և թունիսական ճանապարհ էր առաջարկում: Եվ շատ ժամանակ չի անցել այն օրվանից: Այսօր, որքան էլ համաձայն չեմ Հրանտի հետ, բայց հետաքրքրությամբ եմ դիտում հեռուստացույցով նրա հարցազրույցները: Եվ ուրախ եմ, որ նրա պես պատգամավորներ կան մեր Ազգային ժողովում, ով ծրագիր է գրում և փորձում է այլընտրանքային ճանապարհ ցույց տալ: Բազմաթիվ անգամ ես ասել եմ, որ նույնիսկ եթե մենք արմատից համաձայն չենք ցանկացած կարծիքի հետ, ապա այդ կարծիքը լռեցնելու իրավունքը չունենք: Մենք պետք է հնարավորություն տանք մարդուն իր կարծիքն արտահայտելու և եթե կարողանում ենք՝ ինքներս էլ հրապարակայնորեն պետք է վիճենք այդ կարծիքի հետ, եթե կարող ենք՝ իհարկե, նաև հերքել»:
Ամփոփելով խոսքը` նախագահի թեկնածուն նշել է. «Ես շնորհակալ եմ ինձ ընդդիմադիրներին: Ես համարում եմ, որ նրանց հետ միասին մենք, իրոք, հեղափոխություն ենք անում Հայաստանում: Եվ դա սահմանադրական հեղափոխություն է: Եվ դա հեղափոխություն է, որ առաջին հերթին, տեղի է ունենում մեր գիտակցության մեջ»:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայանալու են ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկությունը: Այսօր` փետրվարի 16-ին ավարտվում է թեկնածուների նախընտրական քարոզչությունը: Վաղն, այսպես կոչված, «լռության օր է»` օրենքով արգելված է ամեն տեսակ քարոզչությունը:
Նախորդիվ` Սերժ Սարգսյան. «Վստահ եմ, որ 2033թ-ին լուծած կլինենք Ղարաբաղի խնդիրը»
Սերժ Սարգսյան. «Այո, այսօր Հայաստանում տեղի է ունենում հեղափոխություն` Սահմանադրական հեղափոխություն» (Լուսանկարներ)
Սերժ Սարգսյանը պատրաստ է համագործակցության` նախագահի թեկնածուների հետ
Նախորդիվ` Սերժ Սարգսյան. «Վստահ եմ, որ 2033թ-ին լուծած կլինենք Ղարաբաղի խնդիրը»
Սերժ Սարգսյան. «Այո, այսօր Հայաստանում տեղի է ունենում հեղափոխություն` Սահմանադրական հեղափոխություն» (Լուսանկարներ)
Սերժ Սարգսյանը պատրաստ է համագործակցության` նախագահի թեկնածուների հետ
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։
Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է
«Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են.
«ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․
«Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։
«Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Տեսանյութում Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։
«Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
«Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
«2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
12:56 26/11/2024
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
11:29 26/11/2024
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
14:27 23/11/2024
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան