Ս. Տռուզյան. Ցանկացած ահազանգ դառնում է քննարկման առարկա
Մոնիտորինգ է իրականացվում և քննարկման առարկա է դառնում ընտրախախտումների հետ կապված ցանկացած ահազանգ: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով, քննչական բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվել է ահազանգերի հիման վրա սեղմ ժամկետներում ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումները:
Նրա խոսքով, վերջին երկու օրերին ընտրակաշառք բաժանելու մասին հաղորդումներով է բավականին ակտիվ է «Գալա» հեռուստաընկերությունը: Դրանք բոլորը ստուգվում են, դարձել են քննարկման առարկա:
Ս. Տռուզյանը նշեց, որ հեռուստաընկերությունից որոշակի փաստական հիմքեր են պահանջել` այդպիսիք ունենալու դեպքում: «Լրագրողը 3 դեպքի վերաբերյալ արդեն իսկ տվել է բացատրություն: Պետք է արձանագրել, որ առ այս պահը փաստացի հաղորդում չի ներկայացվել և ահազանգերը մեծ մասամբ անանուն են»,-ասավ Տռուզյանը:
Նա նաև կոչ արեց լրագրողներին, թեկնածուների շտաբներին, կազմակերպություններին, ընտրախախտումների դեպքում հնարավորինս շտապ դիմել իրավապահներին, ինչը հնարավորություն կտա օպերատիվ արձագանքել, իսկ հիմավորելու դեպքում` տալ համարժեք իրավական գնահատական:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին