Վերջին երկու օրերին շփման գծում աճել է լարվածությունը. ԼՂՀ ՊԲ
Վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատելիորեն աճել է լարվածությունը, տեղեկացնում են ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները երեկ գիշերը և այսօրվա ընթացքում առաջնային գծի ողջ երկայնքով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել երկրի հյուսիսային, արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված մարտական դիրքերի շրջանում, որոնց ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են