Հովիկ Աբրահամյանը թոռնիկի հետ էր քվեարկության գնացել
Քիչ առաջ Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցում տեղակայաված 10/08 ընտրատեղամսում իր քաղաքացիական պարտքը կատարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա տեղամաս էր եկել թոռնիկի` Հովիկի հետ: Պարտքը կատարելուց հետո հայտարարեց, որ քվեարկել է հանուն ապահով Հայաստանի և երկրի կայունության ու զարգացման:
ԱԺ նախագահի գնահատմամբ, այս ընտրությունը մեկ քայլ առաջ է խորհրդարանական ընտրություններից: Նա հույս ունի, որ նման գնահատական կտան նաև միջզգային կազմակերպությունները: Հ. Աբրահամյանը քվեարկության ընթացքին կհետևի Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբից: Հիշեցնենք, որ նա թեկնածուի շտաբի պետն է: Ասաց, որ իր աշխատանքի գնահատականը կտրվի ընտրություններից հետո:
Հարցին, թե հնարավոր է նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ն կոալիցիա կազմի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ԱԺ նախագահը պատասխանեց, որ ոչինչ չի բացառում. «Ամեն ինչ հնարավոր է»:
Նույն տեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի վստահված անձ Թևոս Մաթևոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե արդեն գրանցել է մի քանի խախտում, մասնավորապես մատնանշեց, որ ուղղորդել են ընտրողներին:
«Իբր մարդիկ տեղյակ չէին քվեարկության կարգին, ցույց էին տալիս թեկնածուների նկարներով պաստառը և ամեն անգամ մատնանշում վեցերորդ համարը»,-ասաց նա:
Նրա խոսքով, ընտրական կարգի հետ խախտում է արձանագրել նաև մոտ կես ժամ առաջ միջազգային դիտորդներից մեկը:
Լրագրողների այնտեղ գտնվելու 15-20 րոպեի ընթացքում Թ. Մաթևոսյանը տեղամասի տարածքից դուրս էր: