Հայաստանի նախագահի ընտրություններում դիտորդների թիվն անցնում է 7 հազարը
Այսօր Հայաստանում ընթացող նախագահական ընտրություններին կհետևեն 7 հազարից ավելի տեղական ու միջազգային դիտորդներ: Դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները 12-ն են՝ 632 դիտորդներով, իսկ տեղական դիտորդական կազմակերպությունները 26-ն են 6251 դիտորդով:
Այսօր առավոտյան ժամը 8-ից բացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնը: Օրվա ընթացքում կհրապարակվի քվեարկության ընթացքի, ստացված դիմումների, հաղորդումների վերաբերյալ տեղեկատվություն: Ժամը 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին կհրապարակվեն տեղեկություններ մինչև համապատասխանաբար ժամը 11-ը, 14-ը, 17-ը և 20-ը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ` ըստ մարզերի և Երևան քաղաքի:
Քվեաթերթիկում կլինեն ՀՀ նախագահի թեկնածուների ազգանունները` այբբենական հերթականությամբ, անունները, հայրանունները և առաջադրող կուսակցությունների անվանումները, իսկ ինքնաառաջադրման դեպքում` ինքնաառաջադրում բառը:
Այսպիսով, քվեաթերթիկում թեկնածուների ազգանուններն այսպիսի հերթականություն կունենան` «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյան, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյան, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան, անկուսակցականներ` Անդրիաս Ղուկասյան և Արման Մելիքյան, ՀՀԿ առաջնորդՍերժ Սարգսյան, անկուսակցական Վարդան Սեդրակյան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան