Հասարակություն 15:36 18/02/2013

Օրվա ընտրախախտումներից ու պարզաբանումներից. Ընտրական հավաքածու

Այսօրվա ինֆորմացիոն իրարանցումից մի բան հաստատ կարելի է դրական գնահատել` անտարբեր չենք ընտրական գործընթացներին ու ընթացքին:

Մնացած մասով` թե ինչ խախտումներ են եղել, ով ինչպես է ներկայացնում, կամ ինչպես են դրանք ֆիքսում` ամեն ինչ չէ, որ պարզ է:

Ասենք`
32/5 ընտրատեղամասում.
«Ժառանգություն» կուսակցությունից Yerkir.am-ին հայտնել էին, որ 32/5 ընտրատեղամասում լցոնման դեպք է արձանագրվել:
Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սարգիս Սուքիասյանը դրա մասին հարցին պատասխանեց. «Գիտեք, լցոնման մասին խոսք անգամ չի կարող լինել: Ընդամենը մայր ու աղջիկ եկել են ընտրությունների: Ծրարը քվեատուփ լցնելիս մոր ծրարն ընկել է, ինչից հետո նրա աղջիկը վերցրել ու ծրարը քվեատուփ գցել: Իսկ դա ուռճացվել է ու սարքել են լցոնում, չի կարելի նման հայտարարություններ անել»:

«Գյումրու 18-րդ դպրոցում տեղավորված 35/39 տեղամասի հանձնաժողովի նախագահը արգելում է դիտորդներին և ԶԼՄ ներկայացուցիչներին դիտել և հսկել քվեարթերթիկ հատկացնելու գործընթացը մոտիկից, տեսնել մատյանում գրանցման պրոցեսը, և արդյո՞ք` ընտրողն իր անվան դիմաց է ստորագրում քվեաթերթիկ ստանալիս: Հանձնաժողովի նախագահը պարտադրում է դիտորդներին և վստահված անձանց նստել հատկացված տեղերում և չտեղաշարժվել տեղամասում»,- հայտնել էր Asparez.am-ը:

Սրա հետ կապված` թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գուրգեն Մալխասյան. «Տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները համապատասխան հրահանգավորում են ստացել և բացառվում է, որ նման քայլերի գնան: ԶԼՄ-ները նրա համար են, որ հասարակությանը համապատասխան տեղեկատվություն փոխանցեն, ոչ մի դեպքում նրանց մասնագիտական պարտականությունները չեն սահմանաձակվում: Այս պահի դրությամբ նման ահազանգ տեղամասային հանձնաժողովներից չի ստացվել»:

«Մեդիա կենտրոն»-ի փոխանցմամբ. Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի 17/3 ընտրատեղամասից «Իրավունքի Եվրոպա միավորում» դիտորդական խմբի անդամներն ահազանգել են, որ հանձնաժողովի անդամներն ու Սերժ Սարգսյանի վստահված անձինք ճնշում են գործադրում դիտորդների վրա:

Թիվ 17 ԸԸՀ նախագահ Արմեն Մարգարյանը ասաց, թե առաջին անգամ է նման բան լսում, հավելելով, որ եթե նման միջադեպ գրանցված լիներ, ապա նա տեղյակ կլիներ:

Հարցին, թե «080 080 804 թեժ գծին 12։20-ին ահազանգ է ստացվել դիտորդ Խաչատուր Սիրադեղյանից, ով տեղեկացրել է, որ Արտաշատի թիվ 17/01 ընտրատեղամասում երեք վստահված անձինք խոչընդոտում են իր և լրագրող Էլմիրա Մարտիրոսյանի աշխատանքը, թույլ չեն տալիս մոտ գնալ՝ պատճառաբանելով, որ խանգարում են իրենց աշխատանքը», Ա. Մարգարյանն ասաց. «Առհասարակ որևէ բողոք կամ ահազանգ մեր ընտրատարածքի տեղամասերից չի ստացվել»:

Գյումրիի 34/27 ԸՏ-ում ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի վստահված անձը մտել է քվեախցիկ և մի քանի անձանց ուղղորդել, թե ում ընտրել: Այս մասին ահազանգ է տեղադրել hra.am-ը: Թիվ 34 ԸԸՀ-ի նախագահ Էդվարդ Բաղրամյանն ասաց, թե` «տեղեկատվությունը ուռճացված է»:

«Խնդիրն այն է, որ մեծահասակ կինը չի կարողացել ինքնուրույն քվեարկել, իսկ նրան փորձել է օգնել ՀՀԿ թեկնածուի վստահված անձը, ինչը հանձնաժողովի անդամների կողմից կանխվել է: Այնուհետև օրենքով սահմանված կարգով տիկնոջը օգնություն է ցուցաբերվել: Իսկ մնացած ամեն ինչ նորմալ է»,- նշեց նա:

Iditord-ի փոխանցմամբ` 4/06 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արձանագրություն կազմել տեղամասի տարածքում թույլատրվածից շատ մարդ գտնվելու փաստի վերաբերյալ: Ըստ աղբյուրի՝ տեղամասում միաժամանակ 19 մարդ է եղել՝ օրենքով թույլատրված առավելագույն 15-ի փոխարեն:

Պարզաբանումներ ստանալու նպատակով Panorama.am-ը դիմեց թիվ 4 ԸԸՀ նախագահի տեղակալ Մանվել Պապոյանին: Նա նշեց, թե` այդ ընտրատեղամասում 11 քաղաքացուց ավել մարդ չի գտնվել, ըստ այդմ՝ օրենք չի խախտվել. «4/06 ընտրատեղամասից մեզ փոխանցել են, որ քաղաքացիներից մեկը դժգոհել է, որ ընտրատեղամասում շատ մարդ կա, սակայն ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք օրենքի խախտում չեն նկատել»:

Հարցին, թե արդյո՞ք դժգոհող քաղաքացու հետ զրուցել են և արդյո՞ք հենց նա է կուտակումների մասին տեղեկատվություն տարածողը, վերջինս նշեց, որ բողոքելուց հետո քաղաքացին հեռացել է, իսկ մինչև այդ նրան հանձնաժողովի անդամները բացատրել են, որ 11 քաղաքացիների առկայությունը օրենքի խախտում չէ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդները նաև ֆիքսել են, որ «32/14 ընտրական տեղամասում ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել է բաց քվեարկության 6 դեպք»: Թիվ 32 ԸԸՀ-ի նախագահ Սարգիս Սուքիասյանը այս միջադեպի հետ կապված նշեց, որ «նման բան չկա և ամենայն հավանականությամբ դեպքը խառնել են 32/5-ում կատարված դեպքի հետ»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. փետրվարի 18-ին իրականացնում է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրվա դիտորդություն: Ժամը 12:00-ի դրությամբ կազմակերպությունը արձանագրել է, որ մասնավորապես 31/05 ընտրական տեղամասում ժամը 09:30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդը փաստել է լցոնում:

Անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով, Panorama.am-ը խոսեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Վռամ Վանյանի հետ:

«Դա հերյուրանք է, ես հենց նոր էլ կապնվեցի 31/05 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի հետ, ով ասաց, թե նման բան չի եղել, իսկ համապատասխան գրանցամատյանում նմանատիպ գրառում չկա»:

Հարցին, թե միգուցե հանձնաժողովի անդամները չե՞ն թույլատրել համապատասխան գրառում կատարել, վերջինս ասաց. «Անհնար է, նման բան չի կարող լինել»:

Թե էլ ինպիսի խախտումներ կամ ահազանգեր կան, ներկայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Մեր գրասենյակի դիտորդները շատ խայտառակ վիճակի մեջ են հայտնվել` խախտումների ծավալն այնքան մեծ է, որ հազիվ կարողանում ենք գրանցել դրանք», - ասաց նա:

Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Հայաստանի նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնում Լոռու և Տավուշի մարզերում:

Մասնավորապես, ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության, 31/05 ընտրական տեղամասում ժամը 09:30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդը փաստել է լցոնում, 32/05 տեղամասում ժամը դիտորդը լցոնում է գրանցել ժամը 10:58-ին, 32/14 տեղամասում դիտորդը ժամը 10:00-ին արձանագրել է լրացված ստորագրված քվեաթերթիկների լցոնում քվեատուփի մեջ:

«Ընդ որում արձանագրված լցոնման մասին տեղեկացնելու համար ԿԸՀ-ից զանգահարել են կազմակերպության դիտորդին և նկատողություն արել, թե ինչու է նման ինֆոմացիա տվել», -նշվում է հաղորդագրության մեջ:

Դիտորդները լցոնման մասին հայտարարելուց որևէ փաստ ունե՞ն հարցին պարոն Սաքունցը պատասխանեց. «Եթե դիտորդը տեսել է, որ լցոնում է տեղի ունեցել, դրանից ավել փա՞ստ: Ես ոստիկան չեմ, քննիչ չեմ, դատախազ չեմ: Իմ դիտորդը կոնկրետ դեպքերն է արձանագրել», -հավելեց Արթուր Սաքունցը:


ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ընտրակաշառքի բաժանման դեպքեր են գրանցվել: Մասնավորապես, Ժամը 09:30-ին կազմակերպության դիտորդների կողմից թիվ 30 մանկապարտեզի մոտ արձանագրվել է 21 ՏՍ 880 մակնիշի ավտոմեքենայի մոտ քվեարկությունից հետո արդեն քվեարկած ընտրողների կուտակում, որոնք ունեցել են ակնկալիքներ այդ ավտոմեքենայում նստած մարդկանցից /հասցեն` ք. Վանաձոր, Շինարարների 91/, 29/25 տեղամասի տարածքում 11:30-ի դրությամբ ընտրակաշառքի բաժանման դեպք է արձանագրվել:

«Եթե ընտրողները դուրս են գալիս ընտրական տեղամասից ու մոտենում է մեքենա, որի նկատմամբ կա հատուկ հետաքրքրություն, ապա դրա իմաստը որն է, կասե՞ք: Իրավապահ մարմիններն էլ մատը մատին չեն տալիս, հո ոստիկանի նման չեմ գնալու ասեմ` էս ինչ եք անում», -հավելեց Սաքունցը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդների արձանագրած խախտումները` այստեղ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}