Հարցազրույցներ 20:24 18/02/2013

Մինչ մյուս նախագահացուները ընտրական գործընթացին են հետևում, Վարդան Սեդրակյանը տանը նստած քյուֆթա է ուտում

Հեղինակ` Սյուզի Բադոյան

Նախագահի թեկնածուներից Վարդան Սեդրակյանը նույնիսկ այսօր, ընտրության օրը տարբերվում է մյուս թեկնածուներից իր արտասովոր վարքագծով: Եթե բոլոր թեկնածուները կամ նրանցից շատերը այսօր ողջ թիմով աշխատում են հետևել ընտրական գործընթացին և իրավիճակը կառավարելի դարձնել, ապա էպոսագետը առավոտյան գնացել է հիվանդանոց, այնուհետև վերադարձել տուն, սուփրա սեղան փռել ու կինո է դիտում:

«Գիտե՞ք հիմա ինչ եմ անում, «Շողակաթով» էն շան մասին հայտնի ֆիլմն եմ նայում՝ փափուկ բազկաթոռիս մեջ նստած: Ավստրալիական ֆիլմա, էնքան լավնա, ես շատ եմ սիրում, որովհետև ուսանողական ժամանակներում էս ֆիլմը շատ էի դիտում: Էս պահին, օրինակ, շանն են պաչում, ընտանիքով, հենց հիմա միացրեք, դուք էլ կնայեք: «Լիսան» շատ լավ ֆիլմա: Չգիտեմ՝ հիշում եք, թե չեք հիշում, ասուլիսներից մեկի ժամանակ ասել էի՝ էսօր տղայիս ծնունդնա, համ էլ: Իմ ընկերներով հավաքվել, նստել, նշում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց էպոսագետ թեկնածուն:

-Հավանաբար խորոված եք արել ու ինչպես քարոզարշավի մեկնարկը տվեցիք խորոված ուտելով, հիմա էլ ընտրությունների օրն եք նշո՞ւմ կամ ամփոփո՞ւմ:
-Չէ, ճիշտն ասած, որպեսզի սխալ ինֆորմացիա չլինի, ոչ թե խորոված, այլ քյուֆթա ենք ուտում: Քանի որ լյարդի հետա պրոբլեմ ունեմ, խմելը ոչինչ, բայց խորոված ուտելը բժիշկն արգելել է: Ասել են միայն տավարի միս կուտես, դրա համար էլ քյուֆթա ենք ուտում:

-Պարոն Սեդրակյան, ի՞նչ եք կարծում լուսաբացին կամ առավոտյան, կունենա՞նք առիթ Ձեզ շնորհավորելու՝ որպես ընտրված նախագահ:
-Դե…հիմա, եթե էս ամեն ինչը շատ սիրուն խաղարկվեց, ամսի 21-ին ես հայտարարություն կանեմ…Ձեզ մենակ մի բան կասեմ, որ նախագահական ընտրությունները նոր միայն սկսում են:

-Ինչո՞վ բացատրել կամ պայմանավորել Ձեր կատարյալ հանգստությունն ու անտարբերությունը ընտրական գործընթացների և այսօրվա ընտրությունների նկատմամբ: Ձեր մրցակիցները պայքարի մեջ են, մինչդեռ Դուք այս օրն էլ ապրում եք սովորականի պես: Սա ինքնավստահությո՞ւն է, խաբված լինելու ինքնազգացողությո՞ւն, թե՞ հիասթափություն:
-Դուք, որպես լրագրող և ընտրող մի եզրակացություն միայն կարող եք անել այս ամենից ելնելով. այն, ինչ կատարվում է հիմա դրսում, կարող եք անվանել՝ ինչ ուզում եք, բայց ոչ նախագահական ընտրություններ: Այսինքն՝ քարոզարշավի ժամանակ, երբ ես հիշատակում էի այն երանելի եռյակի մասին, որ մեկին փամփուշտներով են գուրգուրում, մեկին՝ և այլնով… մի քիչ կոկետություն կանեն, կշնորհավորեն իրենց ղեկավարին, ոչ թե առաջնորդին, և ամեն մեկը խելոք իրենց դերը կխաղան, իսկ ես կսկսեմ նոր ազգային ազատագրական պայքար: Սա թերահավատություն էլ չէ ընտրությունների հանդեպ, սա ուղղակի ծիծաղելի է:

-Ո՞ր պահից սկսած Ձեզ հայտնի դարձավ կամ սկսեցիք դատողություններ անել, որ սրամք նախագահական ընտրություններ չեն:
-Այն պահից սկսած, երբ ուղղորդված հրապարակումներ եղան իմ մասին: Ավելի հստակ, երբ ցույց տվեցին Հայրիկյանի գործով ձերբակալված երկու կասկածյալների լուսանկարները: Իհարկե, էլի կարող էին ձերբակալել նրանց, եթե Պարույր Հայրիկյանը շատ էր ցանկանում, իրեն կարող էին ցույց տալ մարդկանց, որոնք ընդամենը ձերբակալված են, և դեռ հարցաքննություն էլ չէր եղել: Սա կոնկրետ քայլ էր, և դրանից հետո պարզ դառավ, թե իշխանությունները ինչ են պատրաստվում անել:

-Այդ դեպքում, եթե Ձեզ համար պարզ դարձավ այն, ինչը Դուք կանխատեսել եք և վստահաբար հավատում եք, ուրեմն ինչո՞ւ ինքնաբացարկ չհայտնեցիք և դուրս չեկաք այդ, Ձեր գնահատմամբ, խաղից: Եթե Ձեզ համար ակնհայտ էր, որ սրանք ընտրություններ չեն, ուրեմն ինչո՞ւ մնալ ընտրապայքարում և խաբել կամ հիասթափեցնել այն ընտրազանգվածին, որոնց մոտ հավատ էիք հասունացրել:
-Դուք մոռանում եք, որ միայն ես չէ, որ այսօր տանն եմ նստած ու իմ նախընտրական շտաբն էլ, ընդհանրապես, այսօր չի հավաքվել, այսօր նրանք ազատ են: Իմ ընտրողները ինձնից հիասթափված չեն, իսկ ընտապայքարից իմ դուրս գալը ավելորդ խոսակցությունների տեղիք կտար, ու հենց դուք էլ կմտածեիք, որ եթե այս մարդը դուրս եկավ ընտրապայքարից, ուրեմն կապ ուներ միջադեպի հետ, իրա տեղը ցույց տվեցին, ասեցին՝ խելոք մնա:

-Քարոզարշավի մեկնարկից հետո առաջին 10-15 օրերին ինքնավստահ հայտարարում էիք, որ սոցհարցումներով Ձեր վարկանիշով առաջին տեղում եք և Ձեզ արդեն նախագահ էիք հռչակում, խոսում էիք կատարվող փոփոխությունների մասին: Շատ չանցած հուսալքված հայտարարություններ արեցիք ու այսօր էլ պնդում եք, որ սա միջոցառում է, ընտրություններ չեն, ու չեք հավատում, որ ձայներ կհավաքեք: Այդքան մեծ բա՞ն փոխվեց այս ընթացքում, և միայն մեկ-երկու հրապարակումներո՞վ:
-Ազգը հավատաց ոչ թե այդ հրապարակումներին, այլ դրանցից հետո հավատաց, որ բոլորովին այլ ընթացքով են գնում ընտրությունները: Մանավանդ չմոռանանք կա ինչ-որ լրատվամիջոց, որը լավ գիտենք՝ ում է պատկանում, և որ այնտեղ հենց այնպես ոչինչ չի գրվում: Ես դրանք հրապարակումներ չեմ համարում, ավելի շուտ մեսիջ եմ համարում: Մառանում եք, որ ես հենց սկզբից հայտարարել էի, որ իմ քարոզարշավը կանեմ միայն հեռուստատեսությամբ և լրատվական կայքերով: Ուստի մարդիկ ճիշտ հաշվարկել էին կայքերում տեղեկատվություն տարածելու մոտեցումը:

-Փաստորեն, համարո՞ւմ եք, որ Ձեր ընտրողները 100%-ով հետ են կանգանել Ձեզ ընտրելու տրամադրվածությունից:
-Իմ ընտրողները հետ չեն կանգնել, պարզապես գիտեմ, որ ինձ գրելու են 0.0-0.1%, իսկ էն թվերը, որ լինելու են մյուս թեկնածուների պարագայում, կյանքում չհավատաք, թե դրանք ընտրողների ձայներն են:

-Կնշանակի նույն գրողները չէին գրելու, երբ դեռ չկար միջադեպը, ու Դուք կասկածվող անձ չէիք, բայց հիմա նրանք գրելո՞ւ են այդ թվերը: Այսինքն՝ այն ժամանակ Դուք հավատում էիք ընտրությունների արդյունքներին, այսօր՝ ոչ՞:
-Այն ժամանակ կար լուրջ հակառակորդ, ում հետևից ազգը գնում էր, գրելը շատ դժվար կլիներ: Բայց հիմա մի քանի կեղծ ընդդիմադիրների ներկայության պարագայում էլ մեծ բան չի փոխվել: Մարդիկ ասել են՝ տեսնենք՝ ով կշնորհավորի, ով կընդունի խաղի կանոնները: Ժողովրդի համար էլ վերջում պարզ կդառնա՝ ով էր դրածոն և ով ժողովրդի թեկնածուն:

-Այսինք՝ Դուք չե՞ք պատրաստվում շնորհավորել ընտրված թեկնածուին:
-Ո՛չ, և էդ ամփոփիչ թերթիկը չեմ ստորագրելու:

-Այս ընթացքում եղե՞լ է դեպք, որ ինչ-որ պահի փոշմանել եք, որ առաջադրվել եք:
-Ո՛չ, ես 46 տարեկան եմ, իմ կյանքում չի եղել որևէ բան, որ ես փոշմանեմ:

-Իսկ վստա՞հ եք, որ վաղը-մյուս օրը չեք փոշմանի այսօրվա դրսևորած Ձեր անտարբերության ու չպայքարելու համար:
-Չէ, չէ, պայքարի շատ ձևեր կան: Ի վերջո անտարբերությունն էլ է պայքարի ձևերից մեկը: Իմ ընտրողները զանգում են ինձ, Ֆեյսբուքի էջին են գրում: Առաջարկում եմ հասարակ մարդկանց դուք հարց տաք, թե դուք հավատո՞ւմ եք, որ Վարդան Սեդրակյանը որևէ կապ ունի Հայրիկյանի մահափորձի հետ:

-Գուցե ինքներդ փորձեիք այդ սոցհարցումն անցկացնել՝ մանավանդ որ ֆինանսական խնդիր առանձնապես չունեիք:
-Ես արդարանալու խնդիր չունեմ: Մարդիկ մի վայրկյան անգամ չեն կասկածում, որ ես էլ իրենց ինչ-որ բան ցույց տամ կամ ապացուցեմ:

-Վաղը, երբ արդեն կունենանք նոր ընտրված նախագահ և Դուք չեք ունենա այլևս նախագահի թեկնածուի կարգավիճակը, ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը:
-Մի անհանգստացեք: Վաղը երկրում իրավիճակ չի փոխվելու: Իսկ մինչև ամսի 21-ը ոչինչ չեմ ձեռնարկի: 21-ին ասուլիս կտամ, իսկ թե ինչ կանեմ հետո, դա արդեն ստրատեգիական հարց է, չեմ ուզում խոսել այդ մասին:

-Այսօր որպես ՀՀ քաղաքացի էլ չհետաքրքրվեցի՞ք և չհետևեցի՞ք ընտրական պրոցեսներին:
-Ճիշտն ասած, չէ: Բայց էդ կնիքի պահով, որ էդքան պնդում են՝ ճիշտ են ասում: Ես էլ բերեցի տուն, խոնավ անձեռոցիկով փորձեցի ու մաքրվեց: Կարող ես հանգիստ մատդ թրջել ու մաքրել այն: Դա արվում է նրանց համար, որ 100-200 հազար մարդ ունեն, պտտվում, իրենց գործն են անում:


Նյութը թողարկում ենք այն ժամանակ, երբ արդեն ոչ գովազդ, ոչ հակագովազդ չի կարող համարվել
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}