Հովհաննես Քոչարյան. Ցուցակներում առկա անճշտությունների մասին հաղորդումներն աչքի են ընկնում սուբյեկտիվ մեկնաբանություններով
Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ ունեն ժողովրդավարական քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու համար կազմված ընտրական ցուցակներ: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողներին հետ հանդիպման ժանանակ ցուցակների մասին խոսելիս, ասաց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Ինչ վերաբերում է ցուցակներում առկա անճշտությունների մասին հաղորդումներին, նա նշեց, որ դրանք աչքի են ընկնում սուբյեկտիվ մեկնաբանություններով: Նշենք, որ խոսքը մասնավորապես վերաբերում է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրությանը, որ այլ համայնքներում հաշվառում ունեցողների լրացուցիչ ցուցակներում ընգրկված հարյուրավոր մարդկանց անուններ չեն հանվել հիմնական ցուցակներից:
«Հնարածին է, իրականության հետ կապ չունի, զարմացում են աննախադեպ անլրջությամբ: Վստահեցնում ենք, որ այդպիսի բան գոյություն չունի: Լրացուցիչ բոլոր ցուցակները կազմվել են Ընտրական օրենսգրքի տառին ու ոգուն համապատասխան. նույն անձի տվյալները միայն մեկ անգամ կարող է ընդգրկված լինել ընտրողների ցուցակներում»,- նշեց Հ. Քոչարյանը: